Քննարկվել է 20.08.2019 - 04.09.2019 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է գնման գործընթացների շրջանակներում ախտորոշված խնդիրները կանոնակարգելու անհրաժետությամբ, որոնք հիմնականում վերաբերում են գործընթացների արդյունավետվությունը բարձրացնելու, գնման ընթացակարգերի կազմակերպման ժամկետների հնարավորինս կրճատելու, պատվիրատուների բնականոն գործունեության անընդհատությունը ապահովելու, պայմանագրերի կատարման շրջանակում առաջացող հնարավոր ռիսկերը նվազեցնելու, ինչպես նաև պատվիրատուների և գնահատող հանձնաժողովների կողմից հնարավոր սուբյեկտիվ որոշումների կայացումը բացառելու անհրաժեշտությամբ: 5 3 24 9235