Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 31.08.2023 - 18.09.2023

ՊԱՐՏԱԴԻՐ ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԲՈՒՅՍԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԻ ՑԱՆԿԸ, ՀԱՎԱՍՏԱԳՐՄԱՆ ԺԱՄԿԵՏԸ, ԿԱՐԳԸ ԵՎ ԱՅԴ ՆՊԱՏԱԿՈՎ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՁԵՎԱԹՂԹԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունման դեպքում Հայաստանի Հանրապետությունում կբարձրանան գյուղատնտեսական մշակաբույսերի միջին բերքատվությունը և համախառն արտադրանքի ծավալները, բուսաբուծական արտադրության մեջ ներդրումները կլինեն երաշխավորված, որակյալ սերմերի և տնկանյութի արտադրության ծավալները կավելանան և կստեղծվի հնարավորություն արտահանման համար, ինչպես նաև կապահովիի բուսաբուծության ճյուղի զարգացումը։
0 3081

Քննարկվել է 11.04.2018 - 27.04.2018

«Ոռոգման արդիական համակարգերի ներդրման համար տրամադրվող վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորման ծրագրին հավանություն տալու մասին և ՀՀ կառավարության 2017 թվականի դեկտեմբերի 21-ի նիստի N 53 արձանագրության 13-րդ կետով հավանության արժանացած արձանագրային որոշումն ուժը կորցրած ճամաչելու մասին»ՀՀ կառավարության արձանագրային որոշումը Ծրագրով նախատեսված թիրախային քանակությունն ապահովվելու դեպքում Ներդրված տարածքներում 2018-2022թթ. ժամանակահատվածում ակնկալվում է առնավազն 90 մլն խմ ջրի տնտեսում, շուրջ 7,5 մլրդ հավելյալ եկամուտ բերքատվության աճի հաշվին, բերքի որակի բարելավում, արդյունավետ գյուղատնտեսություն, շրջակա միջավայրի պահպանում: Ակնկալվում է նաև ՀՀ պետական բյուջեի մուտքերի ավելացում` տարեկան ներդրվող գումարի առնվազն 17%-ի չափով` ավելացված արժեքի (նախատեսվող գումարի շուրջ 60%-ը ներդրվող սարքավորումներն են) և շրջանառության (առնվազն` 5%) հարկերի տեսքով, ինչպես նաև, լրացուցիչ աշխատատեղերի ստեղծման շնորհիվ` եկամտահարկի տեսքով:
1 9176