Քննարկվել է 14.01.2022 - 30.01.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 23-Ի N 1910-Ն ԵՎ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1301-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի անհրաժեշտությունը նրանումն է, որ խնդիր է առաջացել իրավական ակտերը համապատասխանեցնել ««Հուղարկավորությունների կազմակերպման և գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» թիվ ՀՕ-228-Ն ՀՀ օրենքով և 2021 թվականի մայիսի 27-ին ընդունված «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» թիվ ՀՕ-229-Ն ՀՀ օրենքով կատարված փոփոխություններին և լրացումներին: Մասնավորապես, օրենսդրությամբ կարգավորվում է հետևյալ փոփոխությունները՝ ներդրվել է «գերեզմանօգտագործող» և «ընտանիքի անդամներ» հասկացությունները և սահմանվել շրջանակը. սահմանվել է նոր գերեզմանատների և գերեզմանների կառուցապատման և բարեկարգման տիպային ձևերը հաստատելու պահանջը․ հստակեցվել է հուղարկավորությունների իրականացման վայրերի շրջանակը (գերեզմանատեղի տրամադրումը)․ հանվել է գերեզմանատներում վճարովի հիմունքներով հողատարածքի տրամադրումը։ Գերեզմանատներում հողատարածքը տրամադրվում միայն անվճար հիմունքներով․ հստակեցվել է տրամադրվող հողատարածքի չափերը՝ մեկ գերեզմանի համար 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x1.0 մետր չափերով) և ընտանեկան գերեզմանի համար մինչև 12.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x5 մետր չափերով)․ խստացվել է գերեզմանատան կազմակերպման համար նախատեսված վայրերից դուրս հուղարկավորության իրականացումը։ 0 1 0 3990