Քննարկվել է 18.12.2023 - 03.01.2024 «ՀԱՏՈՒԿ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՆՁԱՆՑ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է սահմանել Ծառայության պետի տեղակալի միայն ոչ զինվորական ծառայության՝ պետական վարչական պաշտոններ, կանոնակարգել Ծառայության պետի լիազորությունները, Ծառայության պետին և պետի տեղակալների կողմից ֆիզիկական ուժ գործադրելու, հատուկ միջոցներ և զենք կրելու, պահելու և կիրառելու հետ կապված իրավահարաբերությունները, ինչպես նաև Ծառայությունում ծառայության անցման հետ կապված մի շարք այլ իրավահարաբերություններ: Նախագծով առաջարկվող փոփոխությունների արդյունքում Ծառայությունում իրականացվող ծառայությունը «Հանրային ծառայության մասին» օրենքի համատեքստում կընդգրկվի պետական ծառայության տեսակների մեջ: 0 3 0 2533