Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.07.2023 - 27.07.2023 «Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման 2024-2028թթ․ ռազմավարությունը և ռազմավարության գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագիծը ներկայացվում է ի կատարումն ՀՀ կառավարության 2021թ․ նոյեմբերի 18-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021-2026 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» N1902-L որոշման 1-ին կետի 1-ին ենթակետով հաստատված Հավելված 1-ի «ՀՀ էկոնոմիկայի նախարարություն» բաժնի «10.2 Հայաստանի զբոսաշրջության 2022-2030թթ․ ռազմավարությանը հավանություն տալու մասին» ՀՀ կառավարության որոշման հաստատում և իրագործում» միջոցառման։ Նախագծով առաջարկվում է սահմանել զբոսաշրջության զարգացման տեսլականը, հիմնական գերակայությունները, որոնք հիմք կհանդիսանան հետագա ռազմավարական ծրագրերի և համապատասխան միջոցառումների մշակման համար։ Առաջարկվում է նաև գործողությունների ծրագիր, որը կսահմանի թե ինչպես կարելի է Հայաստանի զբոսաշրջային ներուժը վերածել ներքին և միջազգայնորեն գրավիչ և մրցունակ զբոսաշրջության արդյունաբերության։ 5 7 4 3964