Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 19.04.2022 - 05.05.2022

«Ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի N 525-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ      Որոշման նախագծի համաձայն սահմանվում են ռազմաուսումնական հաստատությունների ընդունելության կրթական ծրագրերը, ընդունելության պայմանները, ընդունելության կազմակերպման ընթացակարգերը, մարմինները, չափորոշիչները և արդյունքների բողոքարկման կարգը, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվում Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ի «Հայաստանի Հանրապետության ռազմաուսումնական հաստատություններ ընդունելության և օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններում սովորելու համար թեկնածուների ընտրության կարգը հաստատելու մասին» N 525-Ն որոշումը:
0 4426