Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 29.04.2022 - 15.05.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ «ԳԱՆՁԱՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ Նախագծերի նպատակն է օրենսդրորեն կանոնակարգել կայունացման հաշվի կառավարման, համալրման ու օգտագործման գործընթացները, լիազորել կառավարությանը՝ սահմանել կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը: Ակնկալվում է ունենալ հստակ ձևակերպված իրավական ընթացակարգեր, որոնք կնախատեսեն կայունացման հաշվին միջոցների առկայության սահմանաչափերը՝ նախատեսելով հաշվի միջին մնացորդի նվազագույն և առավելագույն մակարդակներ։ Կառավարությանը լիազորություն է վերապահվում կայունացման հաշվի միջոցների համալրման և օգտագործման կարգը սահմանելու միջոցով մշակել որոշակի մեխանիզմներ՝ կառավարության պարտքի կառավարման քաղաքականության արդյունավետությունը բարձրացնելու և հարկաբյուջետային կայունության պահպանմանն աջակցելու նպատակով։
0 3622

Քննարկվել է 17.01.2022 - 01.02.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» , «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ և ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին», «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն եվ լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների ընդունումը պայմանավորված է ՀՀ վարչապետի պաշտոնակատարի 26.07.2021թ. N 02/12.21/25026-2021 հանձնարարականով, որով առաջարկվում է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ ՀՀ համայնքների կողմից միջնաժամկետ ծախսերի ծրագրեր մշակելու նպատակով:
0 3623