15.11.2024 30.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին » որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ) քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին » որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2024 թվականի նոյեմբերի 15-ից դեկտեմբերի 1-ը ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնելՏաշիրիհամայնքապետարան: 2024 թվականի դեկտեմբերի 2-ին՝ ժամը 15:00-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա, «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2025 թվականի բյուջեն հաստատելու մասին » որոշման նախագծի հանրային քննարկում: Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին 0 0 0 312