Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 20.07.2021 - 05.08.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 1156-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության որոշման նախագծով առաջարկվող կարգավորումների նպատակն է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հաստատված ախտորոշմամբ անձի մահվան (տնային կամ բժշկական հաստատությունում տեղի ունեցած մահ) մասին բժշկական վկայականների պատրաստումը, հաշվառումը և կրկնօրինակների տրամադրումը մեկ կազմակերպությունում կենտրոնացնելու իրավական պահանջը վերացնելը:
0 6128

Քննարկվել է 20.05.2021 - 05.06.2021

ԼԱԲՈՐԱՏՈՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՈՐԱԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ ԵՎ ՆԵՐԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Առողջապահական համակարգի լաբորատորիաների առջև դրված գլխավոր խնդիրներն են՝ հասնել, ապահովել և բարելավել լաբորատոր հետազոտությունների արդյունքների ճշգրտությունը, անժամանակավրեպությունը և վստահելիությունը: Սխալ, թերի, ոչ լիարժեք արդյունքները կարող են բերել էական բացասական հետևանքների: Թե՛ հետազոտության, թե՛ արդյունքի վերաբերյալ հաշվետվության ճշգրտությունից կախված են բնակչության առողջության պահմանման և հիվանդությունների կանխարգելման հարցերը: Առողջապահության ոլորտում դեռևս ներդրման գործընթացում են ռեֆերենս լաբորատորիաների, որակի մենեջերների ինստիտուտները, որակի արտաքին գնահատման ազգային ծրագրերում ընդգրկված են սահմանափակ քանակությամբ լաբորատորիաներ, լաբորատոր ախտորոշիչ մասնագետների և հետդիպլոմային կրթության, ինչպես նաև շարունակական մասնագիտական զարգացման ծրագրերում ներառված չեն որակի ապահովման մոդուլներ: Հայաստանի Հանրապետություն ներմուծվող և բժշկական լաբորատորիաներում կիրառվող թեստ-հավաքածուների, ստանդարտ նմուշների նկատմամբ չկա հետշուկայական որակի հսկողություն,  ինչը Հայաստանի Հանրապետության լաբորատոր համակարգի զարգացման համար լուրջ խոչընդոտ է հանդիսանում։ Որակի կառավարման համակարգի ներդրումը ԲԿ-ների համար ռազմավարական որոշում է, որը կարող է նպաստել գործունեության արդյունքների բարելավմանը և ամուր բազա ապահովել կայուն զարգացման նախաձեռնությունների համար:
0 6362

Քննարկվել է 04.12.2019 - 19.12.2019

<<Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին>>     Որոշման նախագծի համաձայն սահմանվում է, որ օտարերկրյա պետություն 6 ամիսը գերազանցող ժամկետով ուսման կամ ծառայության գործուղված զինծառայողի, ինչպես նաև նրա հետ օտարերկրյա պետություն մեկնող ընտանիքի անդամների՝ օտարերկրյա պետությունում բժշկական ապահովագրության ծախսերը, փոխհատուցվում են պետական բյուջեի միջոցների հաշվին՝ բացառությամբ, եթե օտարերկրյա պետությունում զինծառայողի, ինչպես նաև նրա ընտանիքի անդամների բժշկական օգնությունը և սպասարկումն իրականացվում է հրավիրող կողմի միջոցների հաշվին:
0 6976

Քննարկվել է 28.06.2018 - 16.07.2018

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ Ո Ր Ո Շ ՈՒ Մ __ 20__ թվականի N ___Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 347-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների, ներհիվանդանոցային վարակների կանխարգելումն ապահովել  բժշկական զննություններն առավել նպատակային դարձնելով, հնարավորինս քիչ նյութական և ժամանակի ծախս պատճառել հետազոտվողին և գործատուին, հստակեցնել  հետազոտությունների մեթոդաբանությունը:
8 17876