Քննարկվել է 30.09.2024 - 15.10.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 27-Ի N 276-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Հանրային առողջապահության մասին» օրենքի կարգավորումներից, որոնցով սահմանվել են բժշկական օգնության և սպասարկման ոչ բուժական բնույթի լիցենզավորման ենթակա գործունեության որոշ տեսակներ (ախտահանման, միջատազերծման և կրծողազերծման աշխատանքների իրականացում, արտադրական հսկողության իրականացում, աշխատանքի հիգիենայի ծառայությունների մատուցում, շենքերի, շինությունների, կառույցների, կառուցվածքների, արտադրանքի, ապրանքների, աշխատանքների, ծառայությունների, գործունեության տեսակների, շրջակա ու բնակության միջավայրի գործոնների հանրային առողջապահական նորմատիվների պահանջներին համապատասխանությունը հավաստելու վերաբերյալ հանրային առողջապահական փորձաքննության իրականացում): Առաջարկվող փոփոխությունները և լրացումները պայմանավորված են նաև բժշկական օգնության և սպասարկման լաբորատոր գործունեության որոշ տեսակների համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջների ու պայմանների հստակ և օբյեկտիվ սահմանելու համար հիմքեր ստեղծելու անհրաժեշտությամբ, միաժամանակ ավելացվել են հանրային առողջապահական նշանակության լաբորատոր գործունեության տեսակները: 0 0 0 1054