Քննարկվել է 12.06.2023 - 27.06.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 25-Ի N 1529-Լ ՈՐՈՇՈՒՄԱՆ ՄԵՋ ՓՈՓԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Իրավական ակտում կատարվող փոփոխությունը և N2 հավելվածի ուժը կորցրած ճանաչելը հնարավորություն է տալիս ապահովելու ՀՀ վարչապետի 02.02.2023 թվականի «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատելու մասին N 106-Ա որոշումից բխող N1 միջոցառումը, ինչպես նաև իրավական ակտերում բացառել նույնաբովանդակ հարաբերություններ կարգավորող նորմերի կրկնությունը:Քանի որ «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 8-րդ կետի համաձայն առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկի (ընտանեկան բժշկի, թերապևտի, մանկաբույժի) ընտրության, նրա մոտ բնակչության գրանցման և գրանցումից դուրս գալու կարգը, բնակչի կողմից առողջության առաջնային պահպանման բժշկին փոխելու ընթացակարգը, առողջության առաջնային պահպանման, նեղ ու դիսպանսերային ծառայություններ մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերը հաստատում է լիազոր մարմինը, անհրաժեշտություն է առաջավել վերոնշյալ որոշման N2 հավելվածով կարգավորվող հարաբերությունները, որը վերաբերում է պոլիկլինիկական հաստատության նեղ մասնագետների և դիսպանսերային ծառայություն մատուցող մասնագետների կողմից սպասարկվող բնակչության կողմնորոշիչ թվերի կարգավորմանը, ևս պետք է ամփոփվեն լիազոր մարմնի կողմից հաստատվող ենթաօրենսդրական ակտում: 0 3 0 3229
Քննարկվել է 21.02.2022 - 08.03.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պոլիկլինիկաների (խառը, մեծահասակների և մանկական), առանձին մասնագիտացված կաբինետների, ընտանեկան բժշկի գրասենյակների, բժշկական ամբուլատորիաների, գյուղական առողջության կենտրոնների, բուժակ-մանկաբարձական կետերի, կանանց կոնսուլտացիաների և հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնության ու սպասարկման համար անհրաժեշտ տեխնիկական և մասնագիտական որակավորման պահանջներն ու պայմանները հաստատելու մասին» թիվ 1936-Ն Կառավարության որոշման (այուհետ՝ Որոշում) նախատեսված փոփոխությունները պայմանավորված են այն փաստով, որ գործող որոշման մեջ բժշկական լաբորատորիաներին վերաբերվող մի շարք դրույթներ կորցրել են իրենց արդիականությունը և հանդիսանում են լիցենզավորման դիմած կազմակերպության բիզնես գործընթացի խոչընդոտ, քանի որ լիցենզավորման գործընթացը անհարկի կարող է ձգձգվել: Գործող Որոշման մեջ կան պահանջներ, որոնք բժշկական լաբորատորիաներին չեն վերաբերվում, օրինակ՝ հավելված 1-ի Կետ 1.51-ում նշված «տրիխինելոսկոպ»-ը կիրառվում է խոզի և վայրի կենդանիների մսի սանիտարաանասնաբուժական հետազոտությունների ժամանակ՝ կենդանիների մոտ տրիխինելաների թրթուրների հայտնաբերման նպատակով: Ուստի բժշկական մակաբուծաբանական ուղղվածություն ունեցող լաբորատորիաներում նշված սարքի անհրաժեշտություն չկա, քանի որ նշված լաբորատորիաներում չեն իրականացնում վերոնշյալ հետազոտությունները: Տարբեր խմբագրությամբ է ներկայացված նաև «մանրէասպան լամպ»-ը՝ «բակտերիոցիդ լամպ», «մանրէազերծող լամպ», «ուլտրամանուշակագույն ճառագայթիչ» արտահայտություններով, որը պետք է խմբագրել: Մի շարք լաբորատոր սարքեր կարող են օգտագործվել ընդհանուր հիմունքներով, եթե մի քանի լաբորատորիաներ տեղակայված են կազմակերպության նույն կառուցահատվածում՝ ուստի նշված հարցը ևս պետք է կանոնակարգել 1 1 0 4538
Քննարկվել է 16.02.2022 - 03.03.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի ԹԻՎ 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս Առողջապահության նախարարության կողմից փուլ առ փուլ ուաումնասիրվում են Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի թիվ 1936-Ն որոշմամբ բժշկական օգնության և սպասարկման մի շարք տեսակների համար սահմանված տեխնիկական և կադրային պահանջները: Ուսումնասիրության նպատակն է՝ վեր հանել այն խնդիրները, որոնք խոչընդոտում են լիցենզավորման գործընթացին, հանել արդեն իսկ ոչ արդիական պահանջները և ներառել նորագույն և արդյունավետ սարքավորումներ, ինչպես նաև վերանայել կադրային պահանջները` ներկայիս կրթական ծրագրերին համապատասխան: Սույն նախագծի համար հիմք է հանդիսացել նաև «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» օրենքի 2-րդ հոդվածի 1-ին մասի 20-րդ կետը: 0 1 0 4730
Քննարկվել է 30.10.2020 - 15.11.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 28-Ի N 859-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի հուլիսի 28-ի N 859-Ա որոշման հավելվածի 10-րդ կետի միջոցառման վերնագրում՝ նպատակ ունենալով այն համապատասխանեցնել «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի պահանջներին։ 0 0 0 8028
Քննարկվել է 13.11.2018 - 30.11.2018 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 5-Ի N 1936-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 5-ի N 1936-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նպատակն է վերանայել հիվանդանոցային բժշկական օգնության մի շարք պարտադիր պահանջներ և պայմաններ, հստակեցնել` այն համապատասխանեցնելով ժամանակակից բժշկությանը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունում բժշկական օգնության և սպասարկման բոլոր տեսակների լիցենզավորման համար ներկայացնել նույն բնույթի պահանջներ շարադրված նույն կառուցվածքով և մասնագիտական բաժանմունքների առաջադրվող պահանջները շարադրել նույն կետում: 3 1 3 7556