Քննարկվել է 28.06.2024 - 13.07.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի N 2144-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի նպատակն է հաստատել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի անվանացանկը և կարգավորել ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության գույքի կուտակման նորմերը և, ժամանակացույցիը: Առողջապահության նախարարության կողմից մշակվել է ռազմավարական պաշարների պահուստում ներառվող դեղերի և բժշկական նշանակության ապրանքների նոր անվանացանկ,:Նոր անվանացանկը մշակվել է նեղ մասնագետների հետ քննարկման արդյունքում՝ հաշվի առնելով 44 օրյա պատերազմի ժամանակ առաջացած կարիքները: Ցանկում ներառվել են ՀՀ-ում պետական գրանցում ունեցող դեղեր: 0 2 0 1973