Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 03.10.2024 - 18.10.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱԿԱԼԱՎՐԻ ՈՒ ԱՆԸՆԴՀԱՏ ԵՎ ԻՆՏԵԳՐԱՑՎԱԾ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐՈՎ (ԱՌԿԱ, ՀԵՌԱԿԱ) 2025-2026 ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՏԱՐՎԱ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է հաստատել Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2025-2026 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
0 1091

Քննարկվել է 16.09.2024 - 01.10.2024

ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը նախաձեռնել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի և հարակից այլ օրենքների նախագծերի փոփոխություններն ու լրացումները, որոնք միտված են բարձրագույն կրթության և գիտության ոլորտների բարեփոխումների իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքի ապահովմանը՝ ի թիվս այլնի նպաստելով ««Հայաստանի Հանրապետության կրթության մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը» հաստատելու մասին» օրենքով նախանշված թիրախների իրականացմանը:
70 18752

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 10.05.2024 - 27.05.2024

Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող «071403.00.6 Ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտության «071403.03.6 Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» կրթական ծրագրով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սովորող Ռազմիկ Արտակի Մելքոնյանին տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի № 1290-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին «Բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով պետության համար առաջնահերթ և կարևորություն ներկայացնող «071403.00.6 Ռադիոտեխնիկա և կապ» մասնագիտության «071403.03.6 Հեռահաղորդակցություն և ազդանշանների մշակում» կրթական ծրագրով Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում սովորող Ռազմիկ Արտակի Մելքոնյանին տրված տարկետումը դադարեցնելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի հուլիսի 27-ի № 1290-Ա որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին»  ՀՀ  կառավարության որոշման նախագիծը մշակվել է՝ հիմք ընդունելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22‑րդ հոդվածի 5-րդ մասը, Հայաստանի Հանրապետության կառավարության ՀՀ կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման 12-րդ կետը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի ռեկտորի 2024 թվականի մարտի 4-ի «Ռամիկ Արտակի Մելքոնյանին ՀԱՊՀ-ից հեռացնելու մասին» թիվ 01-05/872 հրամանը:
0 1395

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 01.04.2024 - 16.04.2024

Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին ՀՀ ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ ՀՀ կառավարության որոշմամբ հաստատվել են պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տրամադրելու կարգը և պայմանները, ինչպես նաև բուհերի և բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական և մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը, որը կիրառվել է 2023-2024 ուսումնական տարվանից։ Սույն նախագծով վերանայվել են 2023 թվականի մարտի 23-ի N 383-Ն որոշմամբ հաստատված հավելված N 2-ի «Երևանի պետական համալսարան» բաժնի Բակալավրի կրթական ծրագրերը՝ համապատասխանեցնելով դրանք 2024-2025 ուսումնական տարվա ընդունելության համար սահմանված մասնագիտությունների ցանկին: ԲՏՃՄ մասնագիտությունների ցանկը վերանայելու անհրաժեշտությունն առաջացել է՝ հաշվի առնելով Երևանի պետական համալսարանի կրթական ծրագրերի փոփոխությունները:  
0 1883

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 14.12.2023 - 29.12.2023

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 13-Ի N158-Ն, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2008 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 27-Ի N1486-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՈՒՅՔ ՀԵՏ ՎԵՐՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿՈՄԻՏԵԻՆ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին» օրենքի համաձայն՝ Գիտության կոմիտեն, Բարձրագույն որակավորման կոմիտեն և ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչությունը միաձուլելու արդյունքում ստեղծվել է Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե պետական հիմնարկը։ Վերջինիս գործունեությունը անխափան կազմակերպելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել իրականացնել տարածքների փոխանակում, ինչպես նաև հատկացնել նոր տարածք: Կոմիտեի հաստիքների առավելագույն թիվը սահմանվել է 71, ուստի անհրաժեշտություն է առաջացել, Երևան քաղաքի Օրբելի 22 հասցեում գտնվող տարածքի 7-րդ և 8-րդ հարկերից բացի, տրամադրել նաև 6-րդ և 9-րդ հարկերը, որը ներկայումս զբաղեցնում են «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամը և «ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լ.Ա.Օրբելու անվան ֆիզոլոգիայի ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպությունը:
0 1735