Քննարկվել է 09.10.2024 - 24.10.2024 ««Արտոնագրերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծով առաջարկվում է ՀՀ կառավարությանն իրավունք վերապահել արտակարգ իրավիճակներում կամ ծայրահեղ անհրաժեշտության այլ հանգամանքներում ազգային անվտանգության, սննդի, առողջապահության (ներառյալ՝ բժշկական արտադրատեսակների և դեղագործական արտադրանքի հասանելիության և մատչելիության բացակայությունը) կամ կենսական այլ անհրաժեշտության ապահովմամբ պայմանավորված, երբ դա պահանջում է հասարակության շահը, թույլատրել առանց արտոնագրատիրոջ համաձայնության գյուտի օգտագործումը՝ վերջինիս այդ մասին տեղեկացնելով ամենասեղմ ժամկետում:Տվյալ դեպքում գյուտի օգտագործման թույլտվություն ստացած իրավաբանական անձը կամ անհատ ձեռնարկատերը արտոնագրատիրոջը վճարում է համաչափ փոխհատուցում: 1 0 0 676