Քննարկվել է 04.02.2021 - 19.02.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» Նախագիծը մշակվել է Գլխավոր դատախազության կողմից: Նախագծի ընդունմամբ ակնկալվում է հստակեցնել ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածով նախատեսված հանցակազմի օբյեկտիվ կողմի դրսևորման առանձին եղանակ հանդիսացող՝ «ծառերը, թփերն առանց թույլտվության տեղափոխելու» եզրույթի հետ կապված գործնականում հանդիպող խնդիրները։ 2 0 1 5194