Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 29.12.2022 - 13.01.2023 «ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԱՐԲԻՏՐԱԺԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Նախագծերով առաջարկվում է. սահմանել արբիտրին բացարկ հայտնելու նվազագույն հիմքերը, արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումի առկայության, ինչպես նաև արբիտրաժի վճիռը չեղյալ ճանաչելու վերաբերյալ դիմումը քննելիս դատարանում արբիտրաժի վճռի հարկադիր կատարման համար կատարողական թերթ տալու վերաբերյալ դիմումի առկայության դեպքերում դիմումները մեկ վարույթի շրջանակում քննել, «Առևտրային արբիտրաժի մասին» օրենքում և Քաղաքացիական դատավարության օրենսգրքում կատարել որոշ եզրույթների շտկումներ և կարգավորումների հստակեցումներ՝ ապահովելով օրենսդրության պատշաճ կիրառումը, և այլն: 0 3010
Քննարկվել է 20.12.2022 - 09.01.2023 ««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագիծը միտում ունի լրամշակել 2019 թվականին ընդունված ««Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքը: 3 3 0 2917