Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 03.02.2023 - 18.02.2023

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N184-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ներկայացվող որոշման նախագծով առաջարկվում է էլեկտրոնային առևտրի շրջանակներում ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից անհատ ձեռնարկատեր կամ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձին (այսուհետ՝ ֆիզիկական անձ) ապրանքների մատակարարման դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը հարկային մարմնում հաշվառել պարզեցված ընթացակարգով՝ կիրառելով ֆիզիկական անձանց էլեկտրոնային ծառայություններ մատուցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունների հաշվառման համար սահմանված համանման կարգավորումները։ Մասնավորապես, նախագծով նախատեսվում է հետևյալը․ 1) էլեկտրոնային առևտրի շրջանակներում ֆիզիկական անձանց ապրանք մատակարարող` ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հարկային մարմնում հաշվառվում է Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական ինտերնետային կայքում (http:// www.petekamutner.am) ստեղծված ոչ ռեզիդենտ ավելացված արժեքի հարկ վճարողների էլեկտրոնային ավելացված արժեքի հարկ (e-VAT) համակարգի միջոցով (այսուհետ` էլեկտրոնային ԱԱՀ համակարգ), 2) ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հղման ակտիվացմամբ էլեկտրոնային առևտրի շրջանակներում ապրանք մատակարարող՝ ՀՀ-ում մշտական հաստատություն չունեցող ոչ ռեզիդենտ կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերը հարկային մարմնում հաշվառվելու համար բացառապես էլեկտրոնային եղանակով ներկայացնում է դիմում` կցելով ռեզիդենտության երկրում գրանցումը հավաստող հիմնադիր փաստաթղթի պատճենը` առանց նոտարական վավերացման, 3) ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ ներկայացրած դիմումի հիման վրա հարկային մարմինը, ոչ ուշ քան դիմումը ստանալու օրվան հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում, ոչ ռեզիդենտ կազմակերպությանը կամ անհատ ձեռնարկատիրոջը հաշվառում է հարկային մարմնում` էլեկտրոնային եղանակով տրամադրելով հարկ վճարողի հաշվառման համար (ՀՎՀՀ), օգտվողի անուն և գաղտնաբառ, եթե առկա չեն դիմումի ընթացքի կասեցման՝ որոշմամբ սահմանված կարգի 6-րդ կետով նախատեսված հիմքերը: Միաժամանակ, ներկայացվող նախագծով հստակեցվում է օրենսգրքի 288-րդ հոդվածի 9.1-ին և 9.2-րդ մասերին համապատասխան ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից հարկային մարմնում հաշվառման համար ներկայացվող փաստաթղթերում տեղեկատվության ոչ ամբողջական (թերի) լինելու կամ անհամապատասխանությունների առկայության դեպքերում ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման դիմումի ընթացքը կասեցնելու, ինչպես նաև կասեցման հիմքերը վերացնելու դեպքում ոչ ռեզիդենտ կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ հաշվառման գործընթացը։
0 2249