Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 22.11.2019 - 09.12.2019

Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշում «——« սեպտեմբերի 2019 թվականի N ------------ Լ Հայաստանի Հանրապետությունում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հայեցակարգին հավանություն տալու մասին Նախագծում վերլուծվել է Հայաստանի առողջապահության համակարգի կառավարման ու ֆինանսավորման  առկա իրավիճակը, ներկայացվել են գործող պետական պատվերի համակարգում առկա հիմնախնդիրները, որոնք պայմանավորված են բնակչության տարբեր խմբերի համար տարբերվող բժշկական ծառայությունների փաթեթների առկայությամբ, բժշկական ծառայությունների փոխհատուցման գների տարբերություններով, բուժօգնության որակի ապահովման համար կլինիկական գործելակարգերի կիրառման բացակայությամբ, տեղեկատվական համակարգերի անկատարությամբ, հաշվետվողականության և վերահսկման ոչ ստանդարտ և հայեցողական մոտեցումներով: Վերհանելով առկա հիմնախնդիրները, նախագծում ընդգծվում են այն նախապայմանները, որոնց ապահովման դեպքում միայն հնարավոր կլինի ստեղծել կայուն ֆինանսավորման համակարգ, որը պետք է ապահովի բնակչության բոլոր խմբերի համար բժշկական հիմնական ծառայությունների ֆինանսական հասանելիություն և պաշտպանվածություն: Նախագիծը հնարավորություն է տալիս Հայաստանում առողջության համապարփակ ապահովագրության ներդրման հետ կապված հայեցկարգային մոտեցումների վերաբերյալ նախնական հանրային քննարկումներ սկսելու համար: Ակնկալվում է, որ Նախագծի վերաբերյալ ներկայացվող առաջարկությունները հաշվի կառնվեն նախագծի վերջնական տարբերակի լրամշակման և կառավարության քննարկմանը ներկայացվելու ընթացքում:   
201 79572