Քննարկվել է 11.03.2022 - 27.03.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 25-ի N 806-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի հունիսի 20-ի N 553 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն <<Զինվորական ծառայություն անցնելու մասին>> ՀՀ օրենքին կատարված հղումները փոխարինվում են <<Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին>> ՀՀ օրենքին կատարվող հղումներով, սահմանվում է բժշկական ցուցումների առկայության դեպքում զինծառայողների անվճար առողջարանային բուժման կարգը, ինչպես նաև ուժը կորցրած է ճանաչվում զինծառայողների առողջարանային բուժման կազմակերպման կարգը հաստատող ՀՀ կառավարության 20.06.2001թ. N 553 որոշումը: 3 0 0 4584