Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 10.10.2022 - 25.10.2022

«ԱՌԱՆՑ ԾՆՈՂԱԿԱՆ ԽՆԱՄՔԻ ՄՆԱՑԱԾ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Առաջարկվում է կատարել համապատասխան օրենսդրական փոփոխություն, որի արդյունքում կընդլայնվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող զինվորական ծառայությունից վերադարձած, ինչպես նաև ինչպես նաև մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց անվճար բարձրագույն կրթություն ստանալու իրավունքը 23 տարեկանից հետո, բայց ոչ ավել քան 26 տարեկանը։ Ընդ որում «Պետական կենսաթոշակների մասին» և «Պետական նպաստների մասին» օրենքներով կերակրող կորցրածի կենսաթոշակի կամ նպաստի իրավունքի՝ նրանց սովորելու պարագայում պահպանվում է մինչև 26 տարեկան և սույն կարգավորումով կպահպանվի նույն մոտեցումըԿարգավորման արդյունքում կապահովվի լիազորող նորմ մանկատան շրջանավարտ հանդիսացող առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող շրջանավարտների անկախ կյանքի անցմանն ուղղված սոցիալական աջակցության եղանակները կարգի սահմանման համար։Կապահովվի առանց ծնողական խնամքի մնացած երեխաների անվճար կրթություն ստանալու իրավունքի իրացումը նաև նախնական մասնագիտական (արհեստագործական) ուսումնական հաստատություններում։Կիրականցվեն մի քանի տեխնիկական բնույթի փոփոխություններ։  
0 2888

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 07.11.2017 - 24.11.2017

«ՀՀ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագիծ   «ՀՀ առանց ծնողական խնամքի մնացած երեխաների սոցիալական պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց հասկացությունները, նրանց հաշվառման և հաշվառումից հանելու հիմքերը, առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց սոցիալական պաշտպանության պետական քաղաքականության նպատակները և հիմնական սկզբունքները,  կարգավորվում են առանց ծնողական խնամքի մնացած երեխաների և առանց ծնողական խնամքի մնացած երեխաների թվին պատկանող անձանց սոցիալական պաշտպանության հետ կապված հարաբերությունները:
3 10795