Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 12.10.2023 - 02.11.2023

«Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծ  Նախագծով առաջարկվում է «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» օրենքի տեքստից հանել քրեական հետապնդման վերաբերյալ դրույթը՝ հաշվի առնելով ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնի 2020 թվականի դեկտեմբերի 23-ի N 1/21/57351-20 դիրքորոշումն առ այն, որ անձի քրեական հետապնդման վերաբերյալ ամբողջական տեղեկատվությունը հնարավոր չէ տրամադրել:      
0 3141

Քննարկվել է 12.05.2022 - 27.05.2022

Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի մայիսի 13-ի N 779-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Ապոստիլով վավերացվող պաշտոնական փաստաթղթերի շրջանակում ներառված են նաև Հայաստանի Հանրապետության ուսումնական և բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների կողմից տրամադրվող փաստաթղթերը: Նշված հաստատություններից ապոստիլով վավերացնելու գործընթացը իրականացնելու նպատակով անհրաժեշտ տեղեկություներ կամ իսկության հավաստող տեղեկություններ ստանալու նպատակով Արդարադատության նախարարությունը դիմում է պետական կառավարման այն մարմնին, որի ենթակայության ներքո գտնվում են ուսումնական կամ բժշկական հաստատությունները կամ փոխօգնության կարգով՝ համապատասխան գերատեսչությանը: Ստեղծված իրավիճակը արհեստականորեն երկարաձգում է պաշտոնական փաստաթուղթը ապոստիլով վավերացնելու գործընթացը՝ հայցվող տեղեկությունների ստացմանը երկու և ավելի մարմիններ ներգրավվելու պատճառով:  Հարցումները կատարվում են փաստաթղթաշրջանառության էլեկտրոնային միասնական համակարգի, իսկ դրան համակցված չլինելու դեպքում՝ փոստային ծառայության միջոցով, որը նույնպես գործընթացի երկարաձգման պատճառ է հանդիսանում: Նախագծով առաջարկվող լրացումները հնարավորություն կընձեռեն Արդարադատության նախարարությանը անմիջականորեն դիմել հայցվող մարմիններին կամ անձանց (ստորաբաժանումներին, իրավաբանական անձանց և այլն) չծանրաբեռնելով համապատասխան գերատեսչություններին լրացուցիչ, միջնորդավորված վարչարարությամբ: Էլեկտրոնային փոստի միջոցով հարցումներ կատարելը և պատասխաններ ստանալը երաշխավորելու է ապոստիլի վավերացման արագ գործընթացի կազմակերպումը և քաղաքացիների սպասարկումը, որը բարենպաստ է անդրադառնալու պետության կողմից մատուցվող ծառայությունների կազմակերպման գործընթացին:
0 3746

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 11.03.2021 - 26.03.2021

««Հայաստանի Հանրապետութան կառավարության «Ապոստիլ դնելու իրավունք ունեցող պետական լիազորված մարմիններ նշանակելու մասին» 1995 թվականի հունվարի 13-ի թիվ 15 որոշումը ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ մասերով սահմանվել են պետական լիազորված այն մարմինները, որոնք իրավասու են ապոստիլով վավերացնել պաշտոնական փաստաթղթերը: Մինչ Օրենքի ուժի մեջ մտնելը Արդարադատության նախարարության և Արտաքին գործերի նախարարությունների կողմից պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու գործընթացը իրականացվում էր հիմք ընդունելով Կառավարության 13.01.1995թ. թիվ 15 որոշումը, որի առկայության նպատակահարմարությունը վերացել է
0 5852

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 01.03.2021 - 16.03.2021

ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԻ ՁԵՎԱՆՄՈՒՇԻ, ԱՅՆ ԿԱԶՄՈՂ ԱՆՁԻ, ՎԵՐՋԻՆԻՍ ՊԱՇՏՈՆԵԱԿԱՆ ԴԻՐՔԻ, ՊԱՇՏՈՆԱՎԱՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, ՆՐԱ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏՎՈՂ ԿՆԻՔԻ, ԴՐՈՇՄԱԿՆԻՔԻ ՆՄՈՒՇՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՀՊԱՆՄԱՆ ՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ԺԱՄԿԵՏՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու համար ստեղծվել է <Էլեկտրոնային ապոստիլ> միասնական էլեկտրոնային կառավարման համակարգ, որի շտեմարանում նախատեսվում է հավաքագրել պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու համար անհրաժեշտ տեղեկությունները, մասնավորապես պաշտոնական փաստաթուղթ ստեղծող և տրամադրող մարմինների կամ անձանց անվանացանկը, գտնվելու հասցեն, պաշտոնական դիրքը, պաշտոնավարման ժամանակահատվածը, ստորագրության և կնիքների նմուշները, փաստաթղթերի ձևաթղթերը: Վերը նշված տեղեկությունները տրամադրվելու են պաշտոնական փաստաթուղթ տրամադրող մարմինների կամ անձանց կողմից՝ շտեմարան մուտքագրելու նպատակով:
0 5436

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.06.2020 - 13.07.2020

ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ (ԼՐԱՄՇԱԿՎԱԾ ՏԱՐԲԵՐԱԿ) Նախագծով առաջարկվում է, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածը, պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով հաստատելու մասին կարգի ընդունումը վերապահել ՀՀ կառավարությանը:  Նախագծով կարգավորվում են հիմնական հասկացությունները, պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով հաստատելու մասին դիմում ներկայացնելու փաստաթղթերի ցանկը, դիմումի մերժման հիմքերը, պետական տուրքը: Գործող կարգերի համապատասխան պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով հաստատվում են Արդարադատության նախարարության (նոտարական, ՔԿԱԳ, դատարանի, հարկադիր կատարման ծառայության փաստաթղթեր) և Արտաքին գործերի նախարարության (դատվածության առկայության/բացակայության, կրթական հաստատությունների փաստաթղթէեր ) կողմից: Հայաստանի Հանրապետությունում ապոստիլի գործընթացի, ձևանմուշի միասնական մոտեցում ձևավորելու նպատակով առաջարկվում է գործընթացը վերապահել մեկ մարմնին՝ Արդարադատության նախարարությանը: Բացի այդ, նախատեսվում է հետագայում ընդլայնել ապոստիլով հաստատվող փաստաթղթերի ցանկը: Այդ նպատակով պետական մարմիններին և պաշտոնատար անձանց պարտավորեցվում է ապոստիլով վավերացնող մարմնին ներկայացնել իրենց փաստաթղթերի ձևանմուշները, այդ փաստաթղթերը ստորագրող պաշտոնատար անձանց տվյալները, ստորագրության և կնիքների նմուշները, պաշտոնավարման ժամանակահատվածի վերաբերյալ տեղեկությունները՝ նշված փաստաթղթերը ապոստիլով հաստատվելու գործընթացը կազմակերպելու նպատակով: Օրենքի նախագիծը ընդունելուց հետո նախատեսվում է ընդունել պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու ամբողջ գործընթացը  կարգավորող (մանրամասն նկարագրությունով) ենթաօրենսդրական ակտ:  
0 8534

Քննարկվել է 27.02.2020 - 13.03.2020

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԱՊՈՍՏԻԼՈՎ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 6-րդ հոդվածով սահմանված կարգով ընդունել «Հայաստանի Հանրապետության պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու մասին» ՀՀ օրենքը՝ լիազորելով Արդարադատության և Արտաքին գործերի նախարարներին ընդունել և հրապարակել ՀՀ պաշտոնական փաստաթղթերը ապոստիլով վավերացնելու ընթացակարգերը սահմանող հրամաններ:
1 6412