Քննարկվել է 20.05.2024 - 06.06.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 8-Ի N 1025-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է լրամշակել տրանսպորտային անտանգության բնագավառում ստուգումների իրականացնելու համար անհրաժեշտ ստուգաթերթերը։ Նախատեսվում է նաև անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության պահանջների կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու նպատակով սահմանել նոր ստուգաթերթ, ինչպես նաև կատարել տեխնիկական բնույթի փոփոխությունները: 2 6 0 1161
Քննարկվել է 09.09.2022 - 30.09.2022 ԵԱՏՄ ԱՆԴԱՄ ՉՀԱՆԴԻՍԱՑՈՂՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԱՐՏԱԴՐՈՂՆԵՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ (ՆԵՐՄՈՒԾՎԱԾ), ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԱՐՏԱԴՐՎԱԾ, ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՐՎՈՂ ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ, ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ՏԻՊԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ, ԱՄՐԱՇՐՋԱՆԱԿԻ ՏԻՊԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ԵԶԱԿԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՄԱՍԻՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների անվավոր տրանսպորտային միջոցներ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչների կողմից Հայաստանի Հանրապետություն ներմուծման ժամանակ առաջացել են բազմաթիվ խնդիրներ՝ կապված ՌԴ նկատմամբ սահմանած պատժամիջոցների հետ, որոնց մի մասը լուծվել է միջպետական մակարդակով (ԵԱՏՄ շրջանակներում)` թույլատրելով համապատասխանության գնահատման ժամանակ բացի Ռուսաստանի Դաշնության հայտատուից որպես հայտատու հանդես գալ նաև այլ անդամ-պետություններում արտադրողների պաշտոնական ներկայացուցիչներին (թույլ է տրվել նաև ֆիզիկական անձանց կողմից եզակի տրանսպորտային միջոցների ներմուծում առանց օպերատիվ ազդարարման համակարգերի առկայության), սակայն կան նաև խնդիրներ, որոնց լուծումը նպատակահարմար է սահմանել ազգային օրենսդրությամբ, մասնավորապես, ԵՏՀ խորհրդի N120 որոշմամբ այդպիսի հնարավորություն տրվել ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների անվավոր տրանսպորտային միջոցներ արտադրողների պաշտոնական ներկայացուցիչներին՝ ապահովելով ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջների կատարումը, բացառությամբ համապատասխանության գնահատման, ինչի ապահովման համար մշակվել է սույն նախագիծը։ Սույն որոշման ընդունման դեպքում ժամանակավորապես՝ մինչև 2023 թվականի փետրվարի 1-ը ԵԱՏՄ անդամ չհանդիսացող պետությունների անվավոր տրանսպորտային միջոցներ արտադրողներին ներմուծել տրանսպորտային միջոցներ, որոնք համապատասխանում են ԵԱՏՄ տեխնիկական կանոնակարգով սահմանված պահանջներին, բացառությամբ համապատասխանության գնահատման, որը նախատեսվում է սույն նախագծով՝ ազգային օրենսդրությամբ։ Արդյունքում՝ կտրվի եզրակացություն տեխնիկական պահանջներին համապատասխան՝ պարզեցված ընթացակարգով, որը որպես համապատասխանության գնահատման փաստաթուղթ կներառվի ազգային ռեեստրում և կապահովվի ԵԱՏՄ այլ երկրներ շրջանառության արգելքը, բացառությամբ ԵԱՏՄ անդամ որևէ պետության հետ փոխադարձ պայմանավորվածության և համաձայնության։ 5 1 0 2904
Քննարկվել է 16.04.2020 - 08.05.2020 ԱՆՎԱՎՈՐ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ ՄՄ ՏԿ 018/2011 ՄԱՔՍԱՅԻՆ ՄԻՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՈՎ ՍԱՀՄԱՆՎԱԾ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՁԵՎԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ՏԱՐԲԵՐԱԿՆԵՐԸ, ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՎԱՍՏՈՂ ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՉԵՂՅԱԼ ՀԱՅՏԱՐԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱՆՑ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՆՈՆՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրին միանալու մասին» 10.10.2014թ. պայմանագրի (այսուհետ՝ Պայմանագիր) 3-րդ հավելվածի 48-րդ կետի համաձայն՝ «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմա¬նագրի 53-րդ հոդվածի 3-րդ կետի առաջին պարբերության դրույթները Հայաս¬տանի Հանրապետության կողմից կիրառվում են նույն պայմանագիրն ուժի մեջ մտնելու օրվանից 12 ամիս հետո՝ բացառությամբ Մաքսային միության նույն կետում նշված տեխ¬նիկական կանոնակարգերի, որոնց համար սահմանվում են նշված դրույթներն ուժի մեջ մտնելու այլ ժամկետներ: Մասնավորապես, «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխ¬նի¬կական կանո-նակարգը Հայաստանի Հանրապետության համար կիրառվում է Պայ¬մա¬նագրի ուժի մեջ մտնելուց 60 ամիս հետո: Սույն թվականի հունվարի 2-ից ՀՀ-ում գործում է վերոնշյալ տեխնիկական կանոնակարգը, որի կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի շրջանառությունը, «Տեխնիկական կանոնակարգման մասին» օրենքի 27-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն, պետք է ուղեկցվի հայերեն լրացված համապատասխանության գնահատման փաստաթղթերով: սա էլ հակիրճ նկարագրությունը «Անվավոր տրանսպորտային միջոցների անվտանգության մասին» (ՄՄ ՏԿ 018/2011) Մաքսային միության տեխ¬նի¬կական կանո¬նակարգի տեխնիկականղթերի կանոնակարգման օբյեկտ հանդիսացոող անվավոր տրանսպորտային միջոցների համապատասխանության գնահատման փաստաթղթերի և դրանց լրացման կանոնները նկարագրող և հաստատող իրավական ակտ: 1 0 0 7178