Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 27.09.2024 - 13.10.2024

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N 2307 - Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է ապահովել Հայաստանի Հանրապետությանը 2024 թվականի համար հատկացված էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման սակագնային քվոտայի շրջանակներում 8000 հատ տրանսպորտային միջոցի ներմուծումը մաքսատուրքի 0 տոկոս դրույքաչափի կիրառմամբ։
1 898

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 19.09.2024 - 06.10.2024

«2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածք Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի նկատմամբ սակագնային քվոտա սահմանելու, ներմուծման լիցենզիայի ընթացակարգը, մեկանգամյա և գլխավոր լիցենզիաների ձևերը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը 2025 թվականի ընթացքում Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության ծագում ունեցող երկարահատիկ բրնձի առանձին տեսակների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 1006 30 670 1 և 1006 30 980 1) «Բացթողում` ներքին սպառման համար» մաքսային ընթացակարգի կիրառմամբ» ներմուծումը Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունից թույլատրվում է՝ 0 տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 150 տոննայից ոչ ավելի ծավալով։
0 704

Քննարկվել է 12.07.2023 - 27.07.2023

««ՄԱՔՍԱՅԻՆ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով նախատեսվում է՝ 1. պետական կամ համայնքային սեփականություն հանդիսացող մաքսային հսկողության գոտիներում առևտրային գործունեության՝ մրցույթի հիման վրա իրականացման կարգավորումներ․ 2. անմաքս առևտրի խանութների տիրապետողների գործունեության համակարգի կատարելագործում՝ տվյալ բնագավառում ծառայությունների մատուցման որակի բարելավման համար անհրաժեշտ նախադրյալների ստեղծման միջոցով (նախաորակավորման և մրցույթի անցկացում)․ 3. մինչև նախաորակավորման և մրցույթի կարգերի ընդունումը գործող անմաքս առևտրի խանութների գործունեության մասով անցումային դրույթ․ 4. պետական մասնակցությամբ կազմավորված կազմակերպությունների՝ մաքսային ներկայացուցիչների ռեեստրում ներառման սահմանափակման վերացում։
0 2166

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 06.04.2023 - 21.04.2023

« ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ՏԻՐԱՊԵՏՈՂՆԵՐԻ ՌԵԵՍՏՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՆԱԽԱՈՐԱԿԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ Նախագիծը մշակվել է ի կատարումն «Մաքսային կարգավորման մասին» օրենքի 284-րդ հոդվածի 2-րդ մասի և նպատակ ունի առավել օբյեկտիվ և մրցակցային դարձնել  անմաքս առևտրի խանութի տիրապետողների ռեեստրում ընդգրկվելու նպատակով տնտեսվարող սուբյեկտների ընտրության գործընթացը:
0 2878

Քննարկվել է 09.01.2023 - 24.01.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 1-Ի N 1125-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի հոկտեմբերի 1-ի N1125-Ն որոշման դրույթները կհամապատասխանեցվեն «Մաքսային կարգավորման մասին» 2022 թվականի սեպտեմբերի 14-ի ՀՕ-353-Ն օրենքի 56-րդ գլխին։ Նախագծով հստակեցվում են նաև անմաքս առևտրի խանութների տիրապետող­ների կողմից հաշվետվությունների ներկայացման առանձին պայմաններ։
0 2547

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 26.12.2019 - 10.01.2020

ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՄՈՏ ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՉԻ ԿՈՂՄԻՑ ՀԱՐԿ ՎՃԱՐՈՂԻՆ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՐԿԱՅԻՆ ՄԱՐՄՆԻՆ ՏԵՂԵԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԿԵՆՏՐՈՆԱՑՎԱԾ ՄԱՏԱԿԱՐԱՐԻ ՄՈՏ ԱՆՄԱՔՍ ԱՌԵՎՏՐԻ ԽԱՆՈՒԹՈՒՄ ՎԱՃԱՌՔԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ՝ ԱԿՑԻԶԱՅԻՆ ՀԱՐԿՈՎ ՀԱՐԿՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԱՊՐԱՆՔՆԵՐԸ ՀԱՇՎԱՌԵԼՈՒ ԿԱՐԳԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ    
0 7297