Քննարկվել է 25.09.2023 - 10.10.2023 «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԾԱՆՈՒՑՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ ««Հանրային ծառայության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ապահովել 2022 թվականի դեկտեմբերի 7-ին «Հանրային ծառայության մասին» օրենքում և հարակից օրենքներում իրականացված օրենսդրական փոփոխությունների ամբողջականացումը և դրանց՝ գործնականում կիրարկման խնդիրների հաղթահարումը։ 8 2 0 2089
Քննարկվել է 08.05.2022 - 23.05.2022 «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հանրային ծառայության մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծի և հարակից իրավական ակտերի նախագծերի (այսուհետ նաև՝ Նախագծերի փաթեթ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ նախատեսված՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձանց և հանրային ծառայողների շահերի բախման և անհամատեղելիության պահանջների վերաբերյալ օրենսդրական կարգավորումների կատարելագործման, ինչպես նաև միջազգային պարտավորությունների շրջանակներում ստանձնած պարտավորությունների կիրարկման անհրաժեշտությամբ: Նախագծերի ընդունմամբ կհստակեցվի շահերի բախման կարգավորումը, այն կդառնա ավելի ընդգրկուն` ներառելով նաև պոտենցիալ և թվացյալ շահերի բախման դեպքերը: Ընդլայնվել է նաև փոխկապակցված անձանց շրջանակը: Կարգավորվելու է առևտրային ընկերությունների բաժնեմասերի/բաժնետոմսերի հավատարմագրային կառավարման հանձնելու ընթացակարգը: Այն դառնալու է ավելի բացահայտ և կառավարելի` բացառելով այդպիսի պայմանագրերի ձևական բնույթը: 1 0 2 5954
Լրամշակման փուլում է Քննարկվել է 20.03.2017 - 05.04.2017 «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծ, «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Պետական պաշտոն զբաղեցնող անձանց վարձատրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ: «Կոռուպցիայի կանխարգելման և կոռուպցիայի կանխարգելման հարցերով մարմնի մասին» օրենքի նախագիծը (այսուհետ՝ Նախագիծ) սահմանում է Կոռուպցիայի կանխարգելման հարցերով հանձնաժողովի (այսուհետ՝ Հանձնաժողով) իրավական կարգավիճակը, գործունեության սկզբունքները, Հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը, Հանձնաժողովի գործառույթները և լիազորությունները, ներառյալ՝ կոռուպցիայի կանխարգելման ոլորտում կրթական և կանխարգելիչ գործառույթների վերապահումը Հանձնաժողովին: Նախագծում կարգավորվում են Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների շահերի բախման (ներառյալ՝ շահերի հայտարարագրման), հայտարարագիր ներկայացնելու պարտականություն ունեցող պաշտոնատար անձանց ակտիվների և եկամուտների հայտարարագրման հետ կապված հարաբերությունները: Նախագիծը սահմանում է նաև Բարձրաստիճան պաշտոնատար անձանց և հանրային ծառայողների էթիկայի կանոնները, անհամատեղելիության պահանջները և վերջիններիս նկատմամբ կիրառվող այլ սահմանափակումները, նվերներ ընդունելու արգելքը, ինչպես նաև ներների հաշվառման հետ կապված դրույթներ: Նախագծում իրենց կարգավորումն են ստացել նաև Հանձնաժողովի կողմից իրականացվող վարույթի առանձնահատկությունները: 1 3 7 19258