Քննարկվել է 12.05.2022 - 27.05.2022 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է սահմանել, որ Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի հուլիսի 27-ի N904-Ն որոշմամբ հաստատված կարգով կարգավորվում են նաև «Անկանխիկ գործառնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված դեպքերում ու կարգով վճարային քարտերի կամ վճարային տեխնոլոգիաների հիման վրա կիրառվող այլ վճարային գործիքների առկայության կամ այդ գործիքների միջոցով վճարումներ ընդունելու համար սահմանված կարգերի ու կանոնների պահանջների պահպանման ուսումնասիրության նպատակով հարկային մարմնի կողմից իրականացվող հսկիչ գնումների ֆինանսական աղբյուրների և ձեռք բերված ու չվերադարձված ապրանքների տնօրինման հետ կապված հարաբերությունները։ 0 0 0 3465