Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 02.11.2022 - 17.11.2022

ԱՆԳՈՐԾՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻՆ ԱՌՆՉՎՈՂ ԻՐԱՎԱԿԱՐԳԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱՆԱՅՄԱՆ ԵՎ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԿԱՅԱՑՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄԻ ՆԵՐԴՐՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը նախատեսում է հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց անգործունակ ճանաչելու հնարավորությունը՝ զրկելով նրանց՝ իրենց վերաբերող հարցերում որոշում կայացնելու իրավունքից: Գործունակությունից անձին զրկելը բացասական հետևանքներ է ունենում նրա մի շարք իրավունքների վրա, այդ թվում՝ ամուսնաընտանեկան հարաբերությունների, առողջության իրավունքի, ինչպես նաև ազատության և անձնական անձեռնմխելիության, քաղաքական և հասարակական կյանքին մասնակցելու, սեփականության և ֆինանսական միջոցների տիրապետման և տնօրինման և այլ իրավունքների վրա: Ավելին, անգործունակությունը զրկում է անձին դատարանի մատչելիության իրավունքից՝ զրկելով նրան առանց միջնորդի դատարան դիմելու հնարավորությունից՝ վտանգելով նաև այլ իրավունքների պաշտպանությունը: Անգործունակ ճանաչված անձի նկատմամբ սահմանվում է անժամկետ խնամակալություն, որի պայմաններում խնամակալը անձի կյանքի բոլոր ոլորտներում որոշումների կայացման իրավասություն է ձեռք բերում՝ զրկելով անձին իր կյանքի վերաբերյալ որոշումների կայացման իրավունքից:  Վերջին տասնամյակի ընթացքում գործունակության իրավունքի ճանաչման և պաշտպանության միջազգային սկզբունքները զարգացել են: Հայաստանի Հանրապետությունը վավերացրել է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան, որն արգելում է հաշմանդամություն ունեցող անձանց գործունակության իրավունքի ցանկացած սահմանափակում և փոխարենը պետություններին պարտավորեցնում հաշմանդամություն ունեցող անձանց համար ապահովել աջակցության համապատասխան մեխանիզմներով՝ իրենց գործունակության իրավունքը այլ անձանց հետ հավասար պայմաններում իրականացնելու նպատակով: Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է հոգեկան առողջության ոլորտի ներկա գործող օրենսդրությունը համապատասխանեցնել հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց գործունակության իրավունքի պաշտպանության միջազգային և եվրոպական չափանիշներին, մասնավորապես՝ վերանայել և աստիճանաբար վերացնել հաշմանդամություն ունեցող անձանց լրիվ անգործունակության ինստիտուտը, ներդնելով որոշումների կայացմանն աջակցման մեխանիզմներ:  
15 3691