Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 08.07.2022 - 29.07.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 22-Ի N 607-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի N 607-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է նշված որոշմամբ հաստատված հավելվածով նախատեսված օբյեկտ հանդիսացող Հայաստանի Հանրապետություն այլ երկրներից ներմուծվող նոր արտադրատեսակների առկայությամբ, ինչպես նաև ԵԱՏՄ շրջանակներում 2021 թվականի N 80 ԵՏՀ խորհրդի որոշմամբ հաստատված նոր ԱՏԳ ԱԱ ծածկագրերի փոփոխությամբ։ Միաժամանակ, հարցի հրատապությունից, տվյալ արտադրանքի անվտանգության ապահովման անհրաժեշտությունից ելնելով, ինչպես նաև գործարարար միջավայրին աջակցելու նպատակով՝ որոշման նախագծի 3-րդ կետով նախատեսվել է անմիջապես գործողության մեջ դնել արտադրանքի ցուցանիշներին վերաբերող որոշ դրույթներ։
0 3523

Քննարկվել է 09.06.2020 - 30.06.2020

ԲԵՏՈՆԻ ԱՄՐԱՆԱՎՈՐՄԱՆ ՀԱՄԱՐ ՕԳՏԱԳՈՐԾՎՈՂ ՊՈՂՊԱՏԵ ԱՐՏԱԴՐԱՆՔՆԵՐԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԻ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 2-Ի N 179-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Տնտեսության բնականոն զարգացմանը խթանող միջոցառումների ձեռնարկմամբ և հասարակության նյութական արժեքների, մարդու կյանքի ու առողջության անվտանգության, շրջակա միջավայրի, բնական և էներգետիկ պաշարների և ազգային անվտանգության պահպանության նպատակներով պետական մոտեցման մշակման անհրաժեշտությամբ: Ըստ էության ցանկացած երկրի համար եզակի ռազմավարական նշանակություն ունեն շինարարության ոլորտը և ռեսուրսները: Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է նաև շուկայում օրենսդրության խախտմամբ հայտված անկառավարելի և հնարավոր սպառնալիք ներկայացնող շինարարական արտադրանքի օգտագործումը քաղաքաշիննության ոլորտում կանխելու նպատակով, ինչպես նաև պետության, հասարակության և անհատի շահերի փոխհամաձայնեցումն ապահովելու նպատակով առավել անվտանգ  համակարգի ձևավորման նկատմամբ պահանջների սահմանման անհրաժեշտությամբ: Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանվել են բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներիների նկատմամբ շուկայահանման և արտադրության պարտադիր պահանջներ սահմանող տեխնիկական կանոնակարգը սահմանված 2006 թվականի փետրվարի 2-ի Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների տեխնիկական կանոնակարգը հաստատելու մասին N 179-Ն  որոշումով: Տեխնիկական կանոնակարգման մասին ՀՀ օրենքով սահմանված է, որ տեխնիկական կանոնակարգման օբյեկտ հանդիսացող արտադրանքի համապատասխանության գնահատման գործընթացը պետք է իրականացվի մինչև շուկայահանման գործընթացը: Սակայն անբարեխիղճ գործարարների գործողությունների արդյունքում շուկայում հայտվել է վերոգրյալ տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջների անհամապատասխան արտադրանք՝ ցածր  ֆիզիկական, քիմիական ցուցանիշներով, որն ուղղակի սպառնում է ազգային անվտանգությանը: Շուկայում օրենսդրության խախտմամբ հայտնված անկառավարելի և հնարավոր սպառնալիք ներկայացնող շինարարական արտադրանքի օգտագործումը քաղաքաշինության ոլորտում կանխելու նպատակով, ինչպես նաև պետության, հասարակության և անհատի շահերի փոխհամաձայնեցումն ապահովելու նպատակով առավել անվտանգ համակարգի ձևավորման նպատակով առաջարկվում է կանոնակարգմանն ուղղված սույն նախագիծը: Ներկայումս առկա են շինարարության ոլորտի արտադրանքի ներմուծման, շուկայահանման, կանոնակարգման բացեր, որոնք առաջացնում են խոչընդոտներ և ռիսկեր և վերջիններս  վերացնելու նպատակով ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից մշակվել է սույն նախագիծը:
0 6742