Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 15.10.2024 - 30.10.2024

ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակումը պայմանավորված է Հայաստանի Հանրապետությունում մշակող արդյունաբերության գերակա ճյուղ համարվող ծանր արդյունաբերության խթանման, ինչպես նաև ռազմավարական նշանակություն ունեցող ապրանքների (սև մետաղների) ներքին արտադրության և առևտրի կանոնակարգման անհրաժեշտությամբ։ Նախագծով առաջարկվում է լրացում կատարել «Պետական տուրքի մասին» օրենքի 19.6-րդ հոդվածում՝ ԵԱՏՄ ԱՍԳ ԱԱ 7214 20 000 0 և 7214 99 100 0 ծածկագրերին դասվող՝ երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների յուրաքանչյուր մինչև մեկ տոննայի ներմուծման լիցենզիայի տրամադրման համար սահմանելով պետական տուրք՝ բազային տուրքի 30-ապատիկի չափով։
0 673

Քննարկվել է 30.05.2022 - 14.06.2022

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2019 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 6-Ի N 730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Ներկայումս ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը (այսուհետ՝ Տեսչական մարմին) իրականացնում է վերահսկողություն բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների նկատմամբ ՀՀ կառավարության 2019 թվականի հունիսի 6-ի թիվ 730-Ն որոշման հավելված N 13 (այսուհետ՝ Որոշում) սահմանված ստուգաթերթի հիման վրա, որի մշակման համար հիմք է հանդիսացել ՀՀ կառավարության 2006 թվականի փետրվարի 2-ի N 179-Ն որոշմամբ հաստատված տեխնիկական կանոնակարգը, որն էլ իր հերթին ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի թիվ 607-Ն որոշմամբ ուժը կորցրած է ճանաչվել, և միաժամանակ նույն որոշմամբ հաստատվել է բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքներին ներկայացվող պահանջների նոր տեխնիկական կանոնակարգ, որում տեղ գտած պահանջները ստուգաթերթում ամրագրված չեն:  Հաշվի առնելով վերոգրյալը, անհրաժեշտ է Որոշման մեջ կատարել համապատասխան փոփոխություն՝ հնարավորություն ընձեռելով Տեսչական մարմնին ստուգել ՀՀ կառավարության 2021 թվականի ապրիլի 22-ի թիվ 607-Ն որոշմամբ հաստատված պահաջների պահպանումը: Նոր տեխնիկական կանոնակարգում տեղ են գտել մի շարք պահանջներ, որոնք նախկինում չկային, ուստի և դրանց վերաբերյալ հարցեր ներառված չեն Տեսչական մարմնի համապատասխան ստուգաթերթում: Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասը, ըստ որի Հայաստանի Հանրապետության տարածքում բոլոր ստուգումները անցկացնում են բացառապես ՀՀ կառավարության կողմից հաստատված ստուգաթերթերի հիման վրա, անհրաժեշտություն է առաջացել  Որոշման մեջ կատարել փոփոխություններ՝ բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների նկատմամբ ստուգման ստուգաթերթում՝ օրենքով սահմանված կարգով ստուգում իրականացնելու նպատակով:  Նախագծի ընդունման նպատակն է սահմանել  բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների նկատմամբ ներկայացվող անվտանգության պահանջները, որոնք կարտացոլվեն «Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների ստուգման վերաբերյալ» ստուգաթերթում՝ վերոնշյալ ոլորտում  ստուգումների ամբողջականությունը և արդյունավետությունը ապահովելու նպատակով։ Բետոնի ամրանավորման համար օգտագործվող պողպատե արտադրանքների վերաբերյալ ստուգաթերթի հաստատումը կամբողջացնի Տեսչական մարմնի կողմից ոլորտում իրականացվող վերահսկողությունը՝ հնարավորությունը ընձեռելով Տեսչական մարմնին իրականացնել այդ ոլորտում օրենսդրությամբ իրեն վերապահված պատշաճ վերահսկողությունը: 
0 3527