Լրամշակման փուլում է Քննարկվել է 17.11.2023 - 02.12.2023 «Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների պետական հաշվառման և հաշվառման վերաբերյալ տեղեկատվության ամփոփման, վերլուծման և արխիվացման կարգը հաստատելու մասին» և «Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի N259 որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Կառավարության որոշումների նախագծեր «Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի պետական հաշվառման և հաշվառման վերաբերյալ տեղեկատվության ամփոփման, վերլուծման և արխիվացման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծում կատարվել են մի շարք փոփոխություններ, մասնավորապես՝ նշվել է պետական հաշվառում իրականացնող լիազոր մարմինը, պետական հաշվառման ենթակա կազմակերպությունների ցանկի վերանայման և հաստատման ժամկետը, առաջարկվել է մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների քանակների և տեսակների հաշվարկման մեթոդը, վարչական վիճակագրական հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային տարբերակը, նոր, վերակառուցվող և ընդլայնվող աղտոտման անշարժ աղբյուրներ ունեցող կազմակերպությունները մինչև գործարկումը լիազոր մարմին ՕՊՕ-ի հաշվարկի ներկայացումը: Նախագծի ընդունումը կնպաստի մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի արտանետումների հաշվառման տվյալների հստակեցմանը և որակի բարելավմանը, ինչն իր հերթին կկատարելագործի այս բնագավառում միջազգային պարտավորությունների կատարումը, մթնոլորտային օդի որակի կառավարման համար անհրաժեշտ տվյալների բազան: Նախագծով առաջարկվել է ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 1999 թվականի ապրիլի 22-ի N 259 որոշումը, ինչը պայմանավորված է «Մթնոլորտային օդն աղտոտող (վնասակար) նյութերի պետական հաշվառման և հաշվառման վերաբերյալ տեղեկատվության ամփոփման, վերլուծման և արխիվացման կարգը հաստատելու մասին» Կառավարության որոշման ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակմամբ: 2 0 0 2673