Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 15.07.2019 - 31.07.2019

«ԱԶԳԱՅԻՆ ՓՈՔՐԱՄԱՍՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ», «ԻՐԱՎԱՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Ազգային փոքրամասնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծի նպատակն առավել համակարգված ձևով սահմանել Հայաստանում բնակվող ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց սահմանումը, նրանց իրավունքները և պաշտպանության անհրաժեշտ մեխանիզմներ, սահմանել հանրապետական գործադիր մարմինների և տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրները այդ ոլորտում։ Նախագծով նախատեսվում է նաև ստեղծել Ազգային փոքրամասնությոնների պալատ, որը կծառայի որպես հարթակ ազգային փոքրամասնությունների հարցերը քննարկելու և լուծումներ առաջարկելու համար։   «Իրավահավասարության ապահովման մասին» ՀՀ օրենքի նախագծով սահմանվում են խտրականության հասկացությունը և տեսակները, կանոնակարգվում են խտրականության վերացմանն ուղղված և խտրականությունից պաշտպանվելու իրավական մեխանիզմները, ինչպես նաև Իրավահավասարության խորհրդի կարգավիճակը, խնդիրները և գործունեությունը։ Նախագծերի նպատակն է ապահովել Հայաստանի Հանրապետությունում յուրաքանչյուր անձի և քաղաքացու իրավունքների ու ազատությունների իրականացման հավասար հնարավորություններ՝ անկախ սեռից, ռասայից, մաշկի գույնից, էթնիկական կամ սոցիալական ծագումից, գենետիկական հատկանիշներից, լեզվից, կրոնից, աշխարհայացքից, քաղաքական կամ այլ հայացքներից, ազգային փոքրամասնությանը պատկանելությունից, գույքային վիճակից, ծնունդից, հաշմանդամությունից, տարիքից կամ անձնական կամ սոցիալական բնույթի այլ հանգամանքներից։
35 23369