Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ
21.11.2024 06.12.2024
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 2-Ի N1911-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   Նախագծով նախատեսվում է կրճատել ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում գործող «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի մահճակալների թիվը: Նախագծի ընդունումը պայմանավորված է մարզի ազգաբնակչությանը մատչելի, հասանելի և առավել ռացիոնալ ծախսարդյունավետ բժշկական ծառայություններով ապահովելու անհրաժեշտությամբ: Եվ նշված փոփոխության արդյունքում կկայունանա ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում գործող «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր  ֆինանսական վիճակը:
1 203

Նախագիծը չի ընդունվել

Քննարկվել է 30.08.2024 - 14.09.2024

««ՕՊԵՐԱՏԻՎ-ՀԵՏԱԽՈՒԶԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ /մաքսային մարմիններ, ֆինանսական գործարքների վերահսկում/ Նախատեսվում է ընդունել ««Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ, որի շրջանակներում կստեղծվեն համապատասխան իրավական հիմքեր՝ մաքսային մարմինների կողմից ֆինանսական գործարքների վերահսկում օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու համար։
0 1098

Քննարկվել է 08.08.2024 - 26.08.2024

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաuտանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է ֆինանսական հաշվետվությունները օրենքով սահմանված կարգով և ժամկետներում չհրապարակելու և կազմակերպությունում աշխատող գլխավոր հաշվապահի կողմից օրենսդրությամբ սահմանված պահանջներին չբավարարելու համար նախատեսված վարչական պատասխանատվության չափի կանոնակարգման նպատակով:  
3 2555

Նախագիծը ընդունվել է

Քննարկվել է 31.01.2024 - 15.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ԹԻՎ 1110-Ն ՀՐԱՄԱՆԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի 2023 թվականի ապրիլի 20-ի «Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2006 թվականի նոյեմբերի 30-ի թիվ 1110-Ն հրամանում փոփոխություն կատարելու մասին» N166-Ն հրա­մանը ՀՀ արդարադատության նախարարության կողմից չի ներկայացվել պաշտոնական հրա­պա­րակման՝ դրա ընդունման համար օրենքով նախատեսված և իրավական հիմք հանդիսա­ցող լիազորող նորմի բացակայության պատճառով: Նկատի ունենալով այդ հանգամանքը՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից առաջարկվել է ՀՀ ֆինանսների և էկոնոմի­կայի նախարարի 2006թ. նոյեմբերի 30-ի 50 տոկոսից ավելի պետության սեփականություն հանդիսացող բաժնեմաս ունեցող ընկերությունների շահութաբաժնի հաշվարկման հաշվարկի օրինակելի ձևը հաստատելու մասին N1110-Ն հրամանն (այսուհետ՝ Հրաման) ուժը կորցրած ճանաչել և ընդունել նոր իրավա­կան ակտ՝ ներքին (լոկալ) իրավական ակտի տեսքով:
0 1605

Քննարկվել է 10.01.2024 - 26.01.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 26-Ի №103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց կողմից ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով ֆինանսական հաշվետվությունների ներկայացմանն առնչվող իրավակարգավորումները բովանդակային առումով համապատասխանեցնել Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի ազատականացման քաղաքականությանը, իսկ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող անձանց կողմից հանձնաժողով ֆինանսական հաշվետվությունների ներկայացմանն առնչվող իրավակարգավորումները՝ «Էներգետիկայի մասին» օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջին։ Միաժամանակ, նախագծի ընդունման արդյունքում  մինչև 30 ՄՎտ տեղակայված հզորությամբ էլեկտրական էներգիայի արտադրության և մինչև 5.8 ՄՎտ դրվածքային հզորությամբ ջերմային էներգիայի արտադրության լիցենզիա ունեցող ընկերությունները կազատվեն Հանձնաժողով ֆինանսական հաշվետվությունների ներկայացման պահանջից, ինչը հնարավորություն կտա վերջիններիս կրճատել վարչական ծախսերը և ազատվել անհարկի վարչարարությունից:
0 1767

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.11.2023 - 15.12.2023

ԳԻՏԱԿԱՆ ԵՎ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԲԱԶԱՅԻՆ, ՆՊԱՏԱԿԱՅԻՆ–ԾՐԱԳՐԱՅԻՆ, ԳԻՏԱԿԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ՁԵՎԵՐՈՎ ՊԵՏԱԿԱՆ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն հանրային քննարկման է ներկայացրել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային, նպատակային-ծրագրային, գիտական դրամաշնորհային ֆինանսավորման ձևերով պետական ֆինանսավորման կարգերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Առաջարկվում է, համաձայն համապատասխան հավելվածների, հաստատել՝ գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգը, գիտական և գիտատեխնիկական գործունեության նպատակային-ծրագրային ֆինանսավորման կարգը, գիտական և գիտատեխնիկական գործունեության գիտական դրամաշնորհային ֆինանսավորման կարգը՝  նկարագրելով ֆինանսավորման ամբողջական գործընթացը, գիտական և գիտատեխնիկական փորձաքննության տեսակները և կատարողականի վրա հիմնված ֆինանսավորման գործիքները: Միաժամանակ, առաջարկվում է ուժը կորցրած ճանաչել ՀՀ կառավարության 2001թ․ նոյեմբերի 17-ի «Գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1121-Լ, «Գիտական և գիտատեխնիկական գործունեության պայմանագրային (թեմատիկ) ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1122 և «Գիտական և գիտատեխնիկական պետական ծրագրերի նպատակային-ծրագրային ֆինանսավորման կարգը հաստատելու մասին» N 1123 որոշումները: Նախագծի ընդունումը բխում է ՀՀ ԱԺ 2021թ․ օգոստոսի 26-ի N ԱԺՈ-002-Ն որոշմամբ հավանության արժանացած՝ ՀՀ կառավարության հնգամյա ծրագրի՝ Գիտության բաժնի՝ «Գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացում»  և  «Գիտության ոլորտը  կարգավորող իրավակա դաշտի կատարելագործում» նպատակներից: Առաջարկվող փոփոխությունների և լրացումների ծավալը մեծ է, ինչի պատճառով էլ գործող որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու փոխարեն առաջարկվում է ընդունել նոր որոշում: Նախագծի ընդունումը հնարավոր կդարձնի ոլորտը կանոնակարգող իրավական ակտերի համապատասխանեցումը գիտության զարգացման արդի վիճակին և միջազգային չափանիշներին, կնպաստի գիտության ոլորտում պետական ֆինանսավորման արդյունավետության բարձրացմանը, կապահովի ՀՀ գիտության ոլորտի առաջընթացը և դինամիկ զարգացումը, ինչպես նաև սահմանված կլինի գիտական արդյունքի որակի ավելի բարձր նշաձող:
0 2329

Քննարկվել է 24.11.2023 - 09.12.2023

«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծ Ներկայացված նախագծի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում հաշվառված ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ համարվող ֆինանսական հաստատությունները մինչև յուրաքանչյուր հարկային տարվան հաջորդող հարկային տարվա մայիսի 10-ը ներառյալ Օրենսգրքի 53-րդ հոդվածով սահմանված կարգով հարկային մարմին են ներկայացնելու ֆինանսական հաշիվների մասին տեղեկություններ: Հարկային մարմնի կողմից օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններին (որոնց հետ իրականացվում է ֆինանսական հաշիվների մասին տեղեկության ավտոմատ փոխանակում) ավտոմատ եղանակով ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկության տրամադրումն է և տեղեկության ստացումն է։ Հարկային մարմինը իրավունք ունի օգտագործել օտարերկրյա պետությունների (տարածքների) իրավասու մարմիններից ստացված ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունները՝ Համաձայնագրերում սահմանված նպատակներով Միաժամանակ, նախագծով նախատեսվում է, որ նշված տեղեկությունները ֆինանսական հաստատությունները առաջին անգամ ներկայացնելու են 2024 թվականի հաշվետու ժամանակաշրջանի համար։
0 2770

Քննարկվել է 13.10.2023 - 29.10.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»   Համայնքներում խոշոր ներդրումային ծրագրերի կենսագործման հնարավորության ապահովման նպատակով Նախագծերի փաթեթով առաջարկվում է  ընդլայնել համայնքի բյուջեի վարչական մասի պահուստային ֆոնդի միջոցները՝ համայնքի բյուջեի վարչական մասի եկամուտների 5-ից 20 տոկոսի փոխարեն նախատեսելով 5-ից 30 տոկոսի չափով։  
0 2178

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 03.10.2023 - 18.10.2023

««ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ԵՎ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Առաջարկվող նախագիծը միտված է ֆինանսական համակարգի զարգացման գործառույթի սահմանման և վերապահման օրենսդրական բացը լրացնելուն, քանի որ ներկայումս «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի դրույթներով կարգավորված չէ, թե ում կողմից պետք է մշակվեն տնտեսության ֆինանսական համակարգի զարգացման ռազմավարական և պետական աջակցության ծրագրերը։
0 2125