Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 24.11.2017 - 11.12.2017 «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Ազդարարման համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համահունչ՝ «Ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը և վարման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծով առաջարկվում է՝ 1) հաստատել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի տեխնիկական նկարագիրը. 2) հաստատել ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի վարման կարգը: Հաշվի առնելով ազդարարման միասնական էլեկտրոնային հարթակի շրջանակներում ազդարարի անանունության երաշխավորման կարևորությունը՝ ներկայացված նախագծով մանրամասն կարգավորման են ենթարկվել այն գործողությունները և դրանց հերթականությունը, որի միջոցով ազդարարի համացանցային հաղորդակարգի հասցեն (Internet Protocol Address) կծածկագրվի՝ ապահովելով ազդարարի անանունությունը: 15 7 15 16102