Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 06.06.2023 - 21.06.2023

«ՄԱՔՍԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է սահմանել մաքսային ծառայության ժամանակավոր թափուր պաշտոնների զբաղեցման վերաբերյալ կանոնակարգումներ, մասնավորապես, որ դրանք կարող են զբաղեցվել տվյալ պաշտոնի անձնագրի պահանջները բավարարող մաքսային ծառայության կադրերի ռեզերվում գտնվող անձի կամ մեկ այլ անձի հետ «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով ժամկետային աշխատանքային պայմանագիր կնքելով։ Ինչի արդյունքում, մաքսային ծառայության պաշտոններ օրենքով սահմանված կարգով, այդ թվում` ժամանակավոր, զբաղեցնող անձինք հանդիսանում են պետական ծառայողներ և վերջիններիս վրա ևս կտարածվի «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքի գործողությունը:
0 1815

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.02.2019 - 13.03.2019

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով առանձնացված մոտեցում է տրված հարկային և մաքսային մարմինների որոշակի պաշտոնների նկատմամբ: Հետևաբար, հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել վերոնշյալ հոդվածի 44-րդ հոդվածի 4-րդ մասում ներառված պաշտոնների ցանկը փոփոխել՝ միաժամանակ, նախատեսելով, որ տվյալ պաշտոնների ցանկը հաստատում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի նախագահը՝ համաձայնեցնելով Վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի հետ:
0 7274

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 22.02.2019 - 09.03.2019

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 1493-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվող փոփոխությունը պայմանավորված է «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 44-րդ հոդվածի 4-րդ մասում փոփոխություն կատարելու անհրաժեշտությամբ: Մասնավորապես, «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով առանձնացված մոտեցում է տրված հարկային և մաքսային մարմինների որոշակի պաշտոնների նկատմամբ: Ուստի, հաշվի առնելով վերոգրյալը՝ անհրաժեշտություն է առաջացել նշված հոդվածում ներառված պաշտոնների ցանկը փոփոխել:
0 6781