Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.09.2024 - 12.10.2024 «Կլիմայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ Սույն օրենքը կարգավորում է Հայաստանի Հանրապետությունում կլիմայի փոփոխության մեղմման և հարմարվողականության քաղաքականությունների մշակման, իրականացման դրանց համակարգման գործընթացների կազմակերպումը, ինչպես նաև կլիմայի փոփոխության մեղմման ու հարմարվողականության ոլորտներում Հայաստանի Հանրապետության, մարզպետների, համայնքների, Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա իրավաբանական անձանց հաշվառված բոլոր առանձնացված ստորաբաժանումների և ֆիզիկական անձանց միջև հարաբերությունները։ Կլիմայի մասին օրենսդրությունը բաղկացած է Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունից, Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերից, սույն օրենքից, «Մթնոլորտային օդի պահպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքից և այլ իրավական ակտերից։ Օրենքը պետք է իրավական հիմքեր ապահովի երկրում արդյունավետ կլիմայական քաղաքականության մշակման և իրականացման, դրանց ուղղված ֆինանսական ռեսուրսների մոբիլիզացիայի, ոլորտային քաղաքականությունների մեջ կլիմայական նկատառումների ներկառուցման, ինչպես նաև հանրային ֆինանսների կառավարման համակարգում կլիմայական ֆինանսների ինտեգրման, այդ գործընթացների համակարգման, հսկողության և հաշվետվողականության ինստիտուցիոնալ համակարգերի ձևավորման ու զարգացման, ինչպես նաև ոլորտի համար անհրաժեշտ իրավական զարգացումների ուղղորդման համար: 1 0 0 1362
Քննարկվել է 14.06.2024 - 30.06.2024 «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծեր «Երիտասարդական քաղաքականության մասին» օրենքի նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվեն պետական երիտասարդական քաղաքականության սուբյեկտների միջև իրավահարաբերությունները, կհստակեցվի պետական լիազոր մարմնի, տեղական ինքնակառավարման մարմինների և երիտասարդության ոլորտում գործող խորհրդատվական մարմինների միջև հարաբերություննեը, լիազորություններն ու պարտականությունները: Կստեղծվի պետական երիտասարդական քաղաքականության սահմանման և նպատակների իրականացման համար անհրաժեշտ իրավական հենքը: Օրենքի ընդունմամբ նաև կբարձրանա երիտասարդության շրջանում պետական քաղաքականության դերակատարությունը, հնարավորություն կստեղծվի իրականացնել ավելի արդյունավետ վարչարարություն, որի շնորհիվ երիտասարդության շրջանում ներգրավված բոլոր շահագրգիռ կողմերը օրենսդրորեն ամրագրված կարգավորումների շրջանակում մասնակցություն կունենան վարվող քաղաքականությանը: 10 0 8 2527
Քննարկվել է 13.07.2023 - 21.08.2023 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ 2023-2026 ԹՎԱԿԱՆՆԵՐԻ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ «Հայաստանի Հանրապետության 2023-2026 թվականների հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրանից բխող գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կուրվագծվեն 2023-2026 թվականների հակակոռուպցիոն հիմնական ուղղությունները՝ հստակ գործողությունների ծրագրով: Փաստաթուղթը կսահմանի կոռուպցիայի դեմ պայքարում պետության հիմնական ռազմավարական ուղղությունները՝ ներառելով կոռուպցիոն խնդիրների վերհանումը և լուծումը, միջազգային պարտավորությունների իրականացմանն ուղղված քայլերը: Ռազմավարությունը կարտացոլի Կառավարության ծրագրում ընդգրկված կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական ուղղությունները: 3 8 78 6737
Լրամշակման փուլում է Քննարկվել է 31.10.2022 - 18.11.2022 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԴՐԱՆԻՑ ԲԽՈՂ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Հայաստանի Հանրապետությունը չունի պաշտոնապես ձևակերպված և հռչակված ներդրումային քաղաքականություն, որը պետք է միավորի ՀՀ կառավարության տեսլականը, նպատակները և դրանք իրագործող հստակ ծրագրային գործողությունները: Նախագծի կարգավորման առարկան ՀՀ-ում ներդրումային քաղաքականության իրականացման մեխանիզմներն են: Մասնավորապես, ներդրումային քաղաքականության համակարգի կատարելագործմամբ կիրագործվեն հետևյալ նպատակները` ներդրումային միջավայրի բարելավում, ներդրումային արտոնությունների սահմանում, ինստիտուցիոնալ մակարդակում թափանցիկ, արդյունավետ և գործուն համակարգի ստեղծում, ներդրումների խթանման և դյուրինացման մեխանիզմների ներդրում։ Նախագծի ընդունման արդյունքում իրականացվելու են ներդրումների ներգրավման ոլորտում առանցքային բարեփոխումներ` բարելավելով Հայաստանի ներդրումային քաղաքականությունը: 3 2 1 4783
Գտնվում է ՀՀ կառավարությունում Քննարկվել է 23.07.2021 - 08.08.2021 Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականի ռազմավարության փաթեթը հաստատելու մասին Հանրային կառավարման բարեփոխումների (ՀԿԲ) մինչև 2030 թվականը ռազմավարությամբ Հայաստանի Հանրապետության հետանկախացման շրջանում առաջին անգամ փորձ է արվում ձևակերպել երկրի պետական կառավարման համակագի վերափոխման ու արդիականացման համապարափակ օրակարգը՝ նախանշելով ապագայի պետության կառուցման ռազմավարական ուղեծիրը, առաջնահերթությունները և դրան հասնելու քաղաքականության փուլային օրակարգը: ՀԿԲ ռազմավարությունը հենվում է մինչ օրս պետական կառավարման համակարգի և ենթահամակարգերի ձևավորման, կայացման ու զարգացման ուղղությամբ իրականացված գործընթացների, ձեռքբերումների ու կուտակված դրական փորձի, ձախողումների ու քաղված դասերի վրա: Ռազմավարության մշակման համար առանցքային նշանակություն են ունեցել 2020 թվականին երկրին պատուհասած ճգնաժամերի՝ կորոնավիրուսի համավարակի և Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի Հանրապետության կողմից սեպտեմբերի 27-ից սանձազերծած պատերազմի ընթացքում պետական կառավարման համակարգում դրսևորված լրջագույն մարտահրավերներն ու խորքային խնդիրների հետ առերեսումը: Հանրային կառավարման բարեփոխումների արժեքային առանցքը մարդն է՝ քաղաքացին ու հանրային ծառայողը: Բարեփոխումների ռազմավարական մոտեցումը կառուցվում է «միասնական» կամ «ինտեգրված» կառավարության (Whole-of-the-Government) փիլիսոփայության շուրջ, որով խնդիր և նպատակ է դրվում ապահովել գործադիր իշխանության համակարգի ներդաշնակ, սիներգիկ, արհեստավարժ, տեխնոլոգիահենք առաջադեմ լուծումներով և պատասխանատու գործունեությունը: Հանրային կառավարման բարեփոխումների հենման կետը պետության և հասարակության արժեքային հիմքն է ու սոցիալ-մշակութային համատեքստը, պետության արդիականացման օրակարգը, պետություն-հասարակություն փոխհարաբերությունների բնույթի, ծավալների և ձևի վերարժևորումը՝ առաջադեմ հասարակություն և պետություն կայացնելու ճանապարհին, հանրային-պետական շահի և քաղաքական գործընթացների հավասարակշռումը՝ հօգուտ երկրի կայունության, անվտանգության և զարգացման: Բարեփոխումների ռազմավարական տեսլականով սահմանվում են ապագայի պետության յոթ բնութագրիչներ՝ մարդակենտրոն, արդար, կայուն, պատասխանատու, դինամիկ, նորարար, օպտիմալ: Այս որակին հասնելու ճանապարհային քարտեզը նախագծվում է յոթ ռազմավարական (քաղաքականություն, ծառայություններ, մարդիկ, ինստիտուտներ) և հորիզոնական (կարողությունների զարգացում, թվայնացում և ինովացիա, կայուն և ռեսուրսարդյունավետ գործելակերպեր) տիրույթների ուղղությամբ վերափոխման օրակարգերի ձևավորմամբ և գործողությունների նախանշմամբ: Ապագայի պետության վերափոխման ռազմավարական հորիզոնը մինչև 2030 թվականն է, միաժամանակ, Ռազմավարության իրագործումը նախատեսվում է 3 փուլով՝ այդպիսով բարեփոխումների շղթան դարձնելով ավելի արդյունքամետ, իրագործելի ու արդիական, ապահովելով դրանց միջև ժառանգականությունը և բարեփոխումների կենսունակությունն ընթացիկ զարգացումներին համահունչ։ Յուրաքանչյուր հաջորդ փուլի նախագծման համար պետք է հիմք ընդունվեն ընթացիկ ձեռքբերումները, արդյունքները և քաղված դասերը: Ռազմավարության մշակման հիմքում դրվել են կուտակված փորձը, տեղեկատվությունն ու գիտելիքը, ինչպես նաև՝ իրականացված փաստահավաք ու վերլուծական աշխատանքը հանրային կառավարման համակարգի առանձին տարրերի վերաբերյալ: Այդուհանդերձ, հիմնարար տվյալների և վերլուծական նյութերի էական սահմանափակումների պատճառով տարբեր ուղղություններով որդեգրված ռազմավարական բարեփոխումները կյանքի կոչելու նպատակով առարկայական միջամտություններ պլանավորելու և իրագործելու համար նախատեսվում են հետազոտական ու վերլուծական ծավալուն աշխատանքներ և միայն դրանց արդյունքներով արդեն՝ փաստահենք քաղաքականության մշակում: Հանրային կառավարման բարեփոխումների ռազմավարության փաթեթը ներառում է` Հանրային կառավարման բարեփոխումների մինչև 2030 թվականի ռազմավարական տեսլականը, որով տրվում են բարեփոխումների ռազմավարական համատեքստը և ներկա վիճակի գնահատումը, բարեփոխումների հարացույցը, շրջանակը և փուլերը. Հանրային կառավարման բարեփոխումների 1-ին փուլի՝ 2021-2023 թթ. օրակարգը՝ ներառելով ռազմավարական տիրույթների մասով բարեփոխումների ուղղությունները, նպատակներն ու շրջանակը, վիճակի գնահատումը, ճանապարհային քարտեզն ու արդյունքային շրջանակը․ Հանրային կառավարման բարեփոխումների կառավարումը, այդ թվում՝ կառավարման ինստիտուցիոնալացման հարցերը, մոնիտորինգի, հաշվետվողականության և գնահատման համակարգը, ռիսկերի մատրիցան և դրանց հասցեագրման միջոցները, հանրային հաղորդակցության և իրազեկման հարցերը։ Հանրային կառավարման համապարփակ բարեփոխումները Հայաստանի կառավարման կարգի, պետություն-հանրություն փոխհարաբերությունների սահմանադրական և արժեքային հիմքերի ձևավորման ու արդիականացման, ազգային անվտանգության ու զարգացման օրակարգերի մշակման ու արդյունավետ իրագործման երաշխիքն են և որպես այդպիսին՝ առաջնահերթություն են Կառավարության համար՝ անկախ քաղաքական կոնյուկտուրայից: Հանրային կառավարման բարեփոխումների համար ուղենշային են երկրի զարգացման ռազմավարական օրակարգը, Հայաստանի 2020-2050 վերափոխման ռազմավարությունը, ՄԱԿ Կայուն զարգացման նպատակների, Եվրոպական Միության հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով, երկրի կողմից գլոբալ և միջազգային առնչվող օրակարգերի շրջանակներում ստանձնած հանձնառությունները: Նշվածների մասով վերաբերելի և ընդունելի նպատակադրումներն ու թիրախները հաշվի են առնվելու ՀԿԲ բարեփոխումների իրականացման շրջանակներում։ 8 2 2 15142
Քննարկվել է 30.11.2017 - 22.12.2017 «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության աշխատակազմի լեզվի պետական տեսչությունը «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտե» պետական կառավարչական հիմնարկի վերակազմակերպելու, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կառավարման ոլորտում գործող լեզվի պետական կոմիտեի կանոնա¬դրությունը, կառուցվածքը, նրան ամրացվող գույքի կազմը և չափը հաստատելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի մարտի 6-ի` հմ. 203 և Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի` հմ. 1579-Ն որոշումներում փոփո¬խություն և լրացում կատարելու, Հայաստանի Հանրապետության Կառավարության 2002 թվա¬կանի սեպտեմ¬բերի 19-ի` հմ. 1610-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը ՀՀ ԿԳՆ կառավարման ոլորտում գործող Լեզվի պետական կոմիտե ստեղծելու վերաբերյալ 3 1 0 10590
Քննարկվել է 22.06.2017 - 14.07.2017 Լեզվական քաղաքականության 2018-2023 թթ. պետական ծրագիր Ծրագրի իրավական հիմքերն են` Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, «Լեզվի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, հայերենի գործառությունը կարգավորող Հայաստանի Հանրապետության այլ օրենքներ և իրավական ակտեր, միջազգային համաձայնագրերը: Ծրագրի բնագավառներն են` օրենսդրական դաշտի կատարելագործումը, գրական հայերենի կանոնարկումը, կրթության համակարգը, համացանցում հայերենի լիածավալ ներկայացման ապահովումը, հայերենի հանրային ուսուցման ապահովումը, զանգվածային լրատվության միջոցներին աջակցությունը, հրապարակային գրվածքները, ազգային փոքրամասնությունների լեզվական խնդիրները, Հայաստան-Սփյուռք լեզվահարաբերությունները, օտար լեզուների ուսուցման համակարգը: Լեզվաքաղաքականությունը լուծում է ազգային անվտանգության, ազգապահպանության խնդիր, ուստի պետականության հիմքերի ամրապնդման, հասարակական կյանքում լեզվական մշակույթի նշանակալի դերի ապահովման, հայկական քաղաքակրթական հարուստ ժառանգության ներկայացման գործում իր ուրույն դերն ունի պետական լեզվական քաղաքականության կանոնակարգված և արդյունավետ կիրառումը։ Պետության` լեզվի նկատմամբ հոգածությունն ու հարգանքը, ինչպես նաև լեզվի և մշակույթի զարգացման խրախուսումը միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության վարկն ապահովող պայմաններից են։ Ներկայիս համընդգրկման գործընթացների պայմաններում առավելագույնս կարևորվում են պետական լեզվի` Հայաստանի Հանրապետության տարածքում լիակատար գործառության և պաշտպանվածության, ինչպես նաև օտար լեզուների ուսուցման, նրանց բաշխվածության խնդիրները: Դրանց արդյունավետ լուծման շնորհիվ հնարավոր կլինի ապահովել մշակութային ներդաշնակ զարգացում։ 0 0 0 12626