Լրամշակման փուլում է Քննարկվել է 02.10.2024 - 18.10.2024 «ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««Տարածական տվյալների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման համար հիմք է հանդիսացել Տարածքային զարգացման և շրջակա միջավայրի նախարարական կոմիտեի 2024 թվական սեպտեմբերի 23-ի նիստի N ԿԱ/284-2024 արձանագրության 2-րդ կետի 1-ին ենթակետը, ըստ որի ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի դիտարկման համաձայն՝ Կադաստրի կոմիտեին առաջարկվել է Վարչապետի աշխատակազմ ներկայացնել համապատասխան իրավական ակտի նախագիծ, որով Կադաստրի կոմիտեի կողմից տարածական տվյալների տրամադրումը բոլոր, այդ թվում՝ պետական կառավարման համակարգի մարմիններին կնախատեսվի իրականացնել վճարովի հիմունքներով: 2 8 0 645
Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.09.2024 - 01.10.2024 ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՄԱՆ, ՀԱՍԱՆԵԼԻՈՒԹՅԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տարածական տվյալների մասին» օրենքի 24-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգը, որով կարգավորվելու են տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական, ֆիզիկական անձանց և այլ շահագրգիռ կողմերի միջև ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) տարածական տվյալների փոխանակման և հասանելիության, ինչպես նաև օգտագործման և կառավարման հետ կապված հարաբերությունները: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգի մշակումը հիմնավորված է նաև վերջին տարիներին Կադաստրի կոմիտեի կողմից ԱՏՏԵ-ի անբաժանելի մաս կազմող ազգային գեոպորտալի և համապատասխան ոլորտային լիազոր մարմինների կողմից վարվող ոլորտային գեոպորտալների ներդրման և կառավարման, դրանց փոխգործելիության ապահովման, հասանելի տարածական տվյալների սահմանափակումների իրավական կարգավորումների անհրաժեշտությամբ: ԱՏՏԵ-ի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման գործընթացները միջազգային և ազգային ստանդարտներին համապատասխանեցնելու նպատակով սույն որոշման մեջ առաջարկվել է հստակ սահմանել տվյալների փոխանակման մեթոդները և հասանելիության տեխնոլոգիական լուծումները, ինչպես նաև, որպես վերը նշված գործընթացների արդյունվետ կառավարման միջոց, առաջարկվել է, ըստ անհրաժեշտության, շահագրգիռ կողմերի միջև կնքել ծառայությունների մատուցման համաձայնագիր, որը ներառում է տվյալների և ծառայությունների մեկ ամբողջական փաթեթի տրամադրումը: Համաձայնագրով որոշվում է տեղեկատվական համակարգերի փոխգործելիության կազմակերպումը: Նախագծով սահմանվելու է ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի տարածական տվյալների փոխանակման, հասանելիության և օգտագործման կարգը, հստակեցվելու է շահագրգիռ մարմինների միջև տվյալների փոխանակման գործընթացը, ինչպես նաև ապահովվելու է տարածական տվյալների արդյունավետ փոխանակումը, հասանելիության բարձր որակը և օգտագործման անվտանգությունը: 4 2 0 700
Լրամշակման փուլում է Քննարկվել է 06.09.2024 - 26.09.2024 ԱԶԳԱՅԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Տարածական տվյալների մասին» օրենքի 28-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատում է Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ֆինանսավորման կարգը, որով կարգավորվելու են տարբեր պետական և տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների և այլ շահագրգիռ կողմերի կողմից Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի (ԱՏՏԵ) ազգային և ոլորտային գեոպորտալների, բազային թեմատիկ տարածական տվյալների, մետատվյալների, ստանդարտների մշակման, ստեղծման, ներդրման և փոխգործելիության համար նախատեսվող ֆինասական միջոցների կառավարման հետ կապված հարաբերությունները: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքի ֆինանսավորման կարգի մշակումը հիմնավորված է նաև վերջին տարիներին Կադաստրի կոմիտեի կողմից ԱՏՏԵ-ի ներդրման, զարգացման և կառավարման գործընթացների կայունության ապահովման անհրաժեշտությամբ, միաժամանակ կարևորելով ինչպես ՀՀ պետական բյուջեից ֆինասական միջոցների, այնպես էլ տեղական և միջազգային դրամաշնորհային ծրագրերի ներգրավումը: Ազգային տարածական տվյալների ենթակառուցվածքին զարգացման դրամաշնորհի կարգով տրամադրված միջոցների հաշվին ծրագրերի իրականացման գործընթացը կարգավորելու նպատակով սույն որոշման մեջ առաջարկվել է հստակ սահմանել լիազոր մարմնի՝Կադաստրի կոմիտեյի կողմից տրմադրվող համաձայնության ընթացակարգը: 3 4 0 931
Քննարկվել է 02.08.2024 - 18.08.2024 ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԵՎ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՄԱՐ ՀԱՍԱՆԵԼԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց օգտագործման համար հասանելի տարածական տվյալների ցանկը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը բխում է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 12-րդ կետով սահմանված պահանջներից: 3 6 0 1166
Քննարկվել է 01.08.2024 - 17.08.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 6-Ի N 1569-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 6-ի N 1569-Ն որոշման մեջ փոփոխությունների և լրացումների կատարումը բխում է ՀՀ վարչապետի 2023 թվականի ապրիլի 21-ի ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին», «Տարածական տվյալների մասին» օրենքների կիրարկումն ապահովող միջոցառումները հաստատելու մասին» N 440-Ա որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 7-րդ կետով սահմանված պահանջներից: 1 4 0 1201
Քննարկվել է 30.07.2024 - 15.08.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶԻ ԱԲՈՎՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՆԱԽԱԳԻԾԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ 4 2 0 926
Լրամշակման փուլում է Քննարկվել է 28.06.2024 - 14.07.2024 ԿԱԴԱՍՏՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՀԵՏ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՊԱՐԲԵՐԱԿԱՆ ԹԱՐՄԱՑՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ,ԴՐԱ ՀԻՄԱՆ ՎՐԱ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 30 N 336-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կոմիտեի հետ տեղեկատվության պարբերական թարմացման և տեղեկատվության տրամադրման իրավահարաբերությունները ներկայումս կարգավորմվում են «Հայաստանի Հանրապետության համայնքների (Երևան քաղաքում` վարչական շրջանների) վեկտորային ֆորմատով կադաստրային քարտեզների բազային և թեմատիկ տեղեկատվության պարբերական թարմացման ծառայությունների մատուցման մասին պայմանագրի օրինակելի ձևը և այդ պայմանագրի հիման վրա տեղեկատվության տրամադրման կարգը հաստատելու մասին» N 336-Ն ՀՀ կառավարության որոշմամբ, որի Հավելված N 1-ով սահմանվում է տեղեկատվության պարբերական թարմացման պայմանագրի ձևը։ Վերջինիս 2-րդ կետի 2.1-ին ենթակետի համաձայն Կոմիտեն իրավունք ունի տրամադրված տեղեկատվությունը պատվիրատուի կողմից երրորդ անձանց փոխանցվելու դեպքում պատվիրատուից պահանջելու Կոմիտեին պատճառված վնասին համապատասխան փոխհատուցում, սակայն բացակայում է դրա իրավակարգավորման հիմքը, ինչպես նաև և 3-րդ կետի 3.1 ենթակետի համաձայն տեղեկատվության տրամադրման վճարի չափը և դրա տրամադրման ժամկետը սահմանված է «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքով: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերը նշված կետերը ներկայումս կարգավորվում են «Տարածական տվյալների մասին» օրենքի 19-րդ հոդվածով և Կոմիտեի կողմից տվյալների տրամադրման թվային տեխնոլոգիաների և ենթակառուցվածքների ներդրման ու զարգացման միտումները, անհրաժեշտություն է առաջացել նոր իրավակարգավումների, մասնավորապես Նախագծի N 2 հավելվածի 2-րդ կետի 5-րդ ենթակետի համաձայն՝ տեղեկատվությունը տրամադրվելու է նաև e-cadastre.am կայքի միջոցով: 12 3 0 1146
Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.06.2024 - 13.07.2024 ՊԵՏԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆ, ՏՐԱՄԱԴՐՄԱՆ, ՏԱՐԱԾՄԱՆ, ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1581-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության և ազգային անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով՝ Նախագծով նախատեսվում է, որ պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալները տրամադրվում և տարածվում են պաշտպանության ոլորտի լիազոր մարմնի՝ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից: Նախագծով հստակ սահմանվում է պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալները պետական և տեղական ինքնակառավարման մարմիններին, իրավաբանական և ֆիզիկական անձանց, որոնք ունեն գաղտնի տեղեկություններին առնչվելու համապատասխան թույլտվություն, տրամադրման ընթացակարգը և ժամկետները, միևնույն ժամանակ նշելով, որ պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներին առնչվելու իրավունք ունեցող սուբյեկտները պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների հավաքման, ստեղծման՝ աշխատանքների իրականացումը համաձայնեցնում են Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության, Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության հետ։ Նախագծով նախատեսվում է, որ այն կազմակերպությունների, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներն, որոնք իրավունք ունեն օգտվելու պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալներից, անձնական պատասխանատվություն են կրում Նախագծով ներկայացված կարգով սահմանված պահանջների խախտման, պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների և նյութերի պահպանման, հաշվառման ու օգտագործման համար: Միևնույն ժամանակ, Նախագծով սահմանվում է նաև, որ պետական գաղտնիք պարունակող տարածական տվյալների տրամադրումը պետական և տեղական ինքնառավարման մարմիններին իրականացվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից սահմանված՝ հատուկ ընթացակարգով: 11 3 0 1182
Լրամշակման փուլում է Քննարկվել է 27.06.2024 - 13.07.2024 ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԿԱՄ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ, ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ, ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ՕՏԱՐԵՐԿՐՅԱ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՄԵՐԺՄԱՆ ՀԻՄՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության և ազգային անվտանգության պահպանման նկատառումներից ելնելով՝ Նախագծով նախատեսվում է, որ օտարերկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձինք, քաղաքացիություն չունեցող անձինք, միջազգային կազմակերպությունները և օտարերկրյա պետությունները տարածական տվյալների ձեռք բերման համար թույլտվություն ստանալու նպատակով դիմում են ներկայացնում լիազոր մարմին, որում նշվում են պահանջվող տարածական տվյալների օգտագործման նպատակը, հիմնավորումը, նշում առ այն, որ պարտավորվում են իրենց կողմից ստացված տեղեկատվությունները չօգտագործել դիմումում նշված նպատակներից դուրս, դրանք օգտագործել բացառապես խաղաղ նպատակների համար՝ վնաս չպատճառելով Հայաստանի Հանրապետության շահերին։ Նույն նպատակներից ելնելով, Նախագծով նախատեսվում է, որ թեմատիկ տարածական տվյալները տրամատրվում են համապատասխան ոլորտային լիազոր մարմինների թույլտվությամբ՝ համապատասխան ստորաբաժանումների կողմից։ Նախագծով ներկայացված կարգում, ի թիվս այլնի, նախատեսվում են նաև լիազոր մարմնի կողմից թույլտվության տրամադրման և մերժման հիմքերը: 11 3 0 1127