Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

18.05.2026 03.06.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացված նախագծով առաջարկվում է Կառավարության 2308-Ն որոշման մեջ կատարել հետևյալ հիմնական փոփոխություններն ու լրացումները. ·  Վերնագրի և նախաբանի համապատասխանեցում օրենքին. Որոշման վերնագիրը և նախաբանը խմբագրվում են՝ ներառելով «վտանգավոր համարվող աշխատանքների» և «աշխատանքի վատթարագույն ձևերի» հաստատումը, իսկ նախաբանում որպես լիազորող նորմ ավելացվում է «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը: ·  Եզրույթների հստակեցում. Ամբողջ տեքստում և աղյուսակներում «մինչև 18 տարեկան անձանց» ձևակերպումը փոխարինվում է «երեխաների» եզրույթով՝ իրավական հասկացությունների միասնականությունն ապահովելու նպատակով: Աղյուսակի բաժինների վերնագրերում ավելացվում է «վտանգավոր համարվող (անմիջական վտանգ պարունակող)» ձևակերպումը: ·  Արգելված աշխատանքների ցանկի ընդլայնում նոր ռիսկերով. Գործող աղյուսակի համապատասխան բաժինները համալրվում են նոր կետերով, որոնք արտացոլում են երեխաների համար իրական վտանգ պարունակող աշխատանքները. o         Քիմիական գործոններ. Ավելացվել են թունաքիմիկատների (պեստիցիդներ), նավթի, գազի, վառելիքի, օրգանական լուծիչների և շմոլ գազի, ինչպես նաև ծանր մետաղների ու քիմիական թափոնների հետ կապված աշխատանքները: o         Ֆիզիկական, հոգեբանական և առցանց միջավայր. Ավելացվել են փլուզման վտանգ պարունակող (քանդման, խրամատների), թվային կամ առցանց միջավայրերում (որտեղ կա շահագործման կամ բարոյականությանը վնասելու ռիսկ), ինչպես նաև հոգեբանական ծայրահեղ լարվածություն պահանջող (հոսպիսներ, դիահերձարաններ, քրեակատարողական հիմնարկներ) և կենդանիների սպանդի ու սուր գործիքների կիրառմամբ աշխատանքները: o         Կենսաբանական գործոններ. Լրացվել են թունավոր միջատների ու վտանգավոր կենդանիների հարձակման վտանգ պարունակող, ինչպես նաև անբարենպաստ սանիտարահիգիենիկ միջավայրում (աղբի, վարակված թափոնների հավաքում) կատարվող աշխատանքները: o         Աերոզոլներ. Ավելացվել են ավտոտրանսպորտային արտանետումների, շմոլ գազի, կենսագազերի, ինչպես նաև աերոզոլային սոսինձների ու լաքերի կիրառմամբ (տնայնագործական պայմաններում) աշխատանքները: ·  Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի սահմանում. Որոշման հավելվածը լրացվում է նոր՝ 13-րդ կետով, որով սպառիչ կերպով սահմանվում են երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերը (ստրկություն, թրաֆիքինգ, հարկադիր աշխատանք, երեխայի պոռնկություն, մուրացիկություն, ապօրինի գործունեության և թմրամիջոցների շրջանառության մեջ ներգրավում): Նախագծի ընդունմամբ Կառավարության 2308-Ն որոշումը լիովին կհամապատասխանեցվի «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՀ նոր օրենքի 11-րդ հոդվածին: Արդյունքում կստեղծվի ժամանակակից ռիսկերն արտացոլող, առավել հստակ և համապարփակ իրավական գործիք, որը կսահմանի ոչ միայն ավանդական ծանր և վնասակար աշխատանքները, այլև իրավական ուժ կտա «վտանգավոր աշխատանքների» և «աշխատանքի վատթարագույն ձևերի» հասկացություններին՝ էապես բարձրացնելով երեխաների աշխատանքային շահագործման կանխարգելման և վերահսկողության արդյունավետությունը:
Մնաց {days} օր
0 87

Քննարկվել է 14.11.2025 - 29.11.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵՆ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին » որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ) քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին » որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2025 թվականի նոյեմբերի 14-ից նոյեմբերի 29  ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: 2025 թվականի նոյեմբերի 30-ին՝ ժամը 14:30-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա, «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2026 թվականի բյուջեն հաստատելու մասին » որոշման նախագծի հանրային քննարկում: Համայնքապետարանը հրավիրում է համայնքի բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու քննարկումներին և հանրային բաց լսումներին:
Մնաց {days} օր
0 1786

Քննարկվել է 03.03.2025 - 18.03.2025

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի ԹԻՎ 2129-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 2129-Ն որոշման մեջ՝ 13-14 տարեկան աղջիկների շրջանում ՄՊՎ-ի դեմ պատվաստումների իրականացում 1 դեղաչափ սխեմայով:
Մնաց {days} օր
0 3080

Քննարկվել է 18.09.2024 - 03.10.2024

«Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի գործածման և ապօրինի շրջանառության դեմ պայքարի 2025 թվականի տարեկան ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի դրույթների իրականացումը կնպաստի Հայաստանի Հանրապետությունում թմրամիջոցների գործածման վնասի վերաբերյալ բնակչության իրազեկմանը, թմրամիջոցների գործածման և չարաշահման ծավալների հետագա աճի նվազեցմանը, թմրամիջոցների, հոգեմետ նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառության հետ կապված հանցագործությունների առավել արդյունավետ նախականխմանն ու հայտնաբերմանը, ապօրինի շրջանառության հետ կապված հանցատեսակների դեմ պայքար իրականացնող ծառայողների գիտելիքների և կարողությունների բարձրացմանը, այդ թվում՝ կապված համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի քննության և բացահայտման հետ, ինչպես նաև թմրամիջոցներ կամ հոգեմետ նյութեր գործածող անձանց բուժման լավարկմանն ու սոցիալ-հոգեբանական վերականգնման համակարգային գործիքակազմի ներդրմանը:
Մնաց {days} օր
0 3377

Քննարկվել է 02.04.2024 - 17.04.2024

ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 04-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծով առաջարկվում է փոփոխություններ կատարել Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 2022 թվականի հուլիսի 22-ի N 04-Ն որոշման մեջ: Այդ փոփոխությունները նպատակ ունեն պարզեցնել և բարելավել կուսակցությունների տարեկան հաշվետվությունները Հանձնաժողով ներկայացնելու գործընթացը: Փոփոխությունների արդյունքում կսահմանվեն էլեկտրոնային համակարգի միջոցով կուսակցությունների տարեկան հաշվետվությունները ներկայացնելու ընթացակարգեր: Համապատասխան բաժինների ավելացման միջոցով կուսակցությունների տարեկան հաշվետվությունները կլինեն ավելի համապարփակ: Բացի այդ, ներդրվում է առանձին «Հավելված»՝ նպաստելու կուսակցությունների կողմից պետական ֆինանսավորման օգտագործման համակարգված ներկայացմանը: Ընդհանուր առմամբ, փոփոխությունները նպատակ ունեն արդիականացնել և բարելավել կուսակցությունների հաշվետվությունների գործընթացը՝ ապահովելով թափանցիկություն, հաշվետվողականություն և արդյունավետություն կուսակցական ռեսուրսների կառավարման և օգտագործման մեջ:
Մնաց {days} օր
0 5105

Քննարկվել է 26.03.2024 - 10.04.2024

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1510-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Պրոբացիայի ծառայության ներկայիս գնահատման համակարգը չի ապահովում անհրաժեշտ արդյունավետություն, չի նպաստում ծառայությունում աշխատող անձանց իրական առաջխաղացմանը, կատարվող աշխատանքների որակի բարելավմանը, հնարավոր խնդիրների, թերությունների վերհանմանը և դրանց հետևողական լուծմանը։ Նշվածը պայմանավորում է պրոբացիայի ծառայությունում գնահատման նոր համակարգի ներդրման անհրաժեշտությունը։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է բարելավել պրոբացիայի ծառայության կատարողականի գնահատման համակարգը, նպաստել ծառայությունում աշխատող անձանց իրական առաջխաղացմանը, կատարվող աշխատանքների որակի բարելավմանը, հնարավոր խնդիրների, թերությունների վերհանմանը և դրանց հետևողական լուծմանը։
Մնաց {days} օր
0 4191

Քննարկվել է 06.02.2024 - 21.02.2024

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՇԻՐ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Տաշիրի համայնքապետարանը հրավիրում է բոլոր շահագրգիռ ֆիզիկական և իրավաբանական անձանց մասնակցելու « Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2023 թվականի բյուջի կատարման մասին » որոշման նախագծի հանրային բաց լսումների և (կամ)  քննարկումներին: Շահագրգիռ անձինք կարող են Տաշիրի համայնքապետարանում, ինչպես նաև Տաշիր համայնքի պաշտոնական համացանցային կայքում հրապարակված« Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2023 թվականի բյուջի կատարման մասին»  որոշման նախագծին ծանոթանալ և դրանց վերաբերյալ 2023 թվականի  փետրվարի 6-ից փետրվարի 20-ը  ներառյալ ներկայացնել իրենց առաջարկություններն ու դիտողությունները, որոնք կարող են ուղարկել համապատասխան էլեկտրոնային հասցեով (tashir.hamaynq@bk.ru) կամ գրավոր ներկայացնել Տաշիրի համայնքապետարան: 2024 թվականի փետրվարի 21-ին՝ ժամը 14:30-ին, Տաշիրի համայնքապետարանի նիստերի դահլիճում տեղի կունենա, «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Տաշիր համայնքի 2023 թվականի բյուջի կատարման մասին» որոշման նախագծի հանրայինքննարկում:  
Մնաց {days} օր
0 4462

Քննարկվել է 07.02.2023 - 24.03.2023

«ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» ԵՎ «ՍԵՎԱՆԱ ԼՃԻ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԻ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ, ՎԵՐԱՐՏԱԴՐՄԱՆ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՏԱՐԵԿԱՆ ՈՒ ՀԱՄԱԼԻՐ ԾՐԱԳՐԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱUԻՆ» Առաջարկվող փոփոխություններով նախատեսվում է՝ Սևանա լճի մասին համալիր ծրագրով նախատեսված աշխատանքների իրականացման տարեկան համամասնությունների սահմանումը վերապահել լիազորված մարմնին, Արդյունագործական որսի չափաքանակների սահմանումը վերապահել լիազորված մարմնին, Ամրագրել տարեկան ծրագրի կատարման վերաբերյալ ամենամյա հաշվետվության Կառավարություն ներկայացնելու պահանջ, Տարեկան ծրագրի մշակման և հաստատման գործընթացը առանձնացնել բյուջետային գործընթացից։ Առաջարկվող օրենսդրական փոփոխությունները կնպաստեն գործող օրենսդրական կարգավորումներում առկա խնդիրների լուծմանը, օրենսդրական տեխնիկայի կիրառմանը, տարեկան ծրագրի մշակման գործընթացի կանոնակարգված և արդյունավետ իրականացմանը, ինչպես նաև Սևանա լճում ադյունագործական որսի գործընթացի կազմակերպման դյուրացմանը։
Մնաց {days} օր
9 7404
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: