Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

26.03.2026 10.04.2026
«Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մի շարք բժշկական կազմակերպություններ միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մի շարք բժշկական կազմակերպություններ միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի (այսուհետ` Նախագիծ) ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է Արարատի մարզի մարզպետի աշխատակազմի ենթակայությամբ գործող 36 ամբուլատորիաների վերակազմակերպման (միաձուլում) նպատակահարմարությամբ։ Հաշվի առնելով այն փաստը, որ Արարատի մարզը առավել խիտ բնակչություն ունեցող մարզ է, ինչպես նաև  ելնելով արդյունավետ կառավարման սկզբունքից, և նպատակ ունենալով ապահովել որակյալ բժշկական օգնության  և  սպասարկման  ծառայություններ՝  նախատեսվում  է  36 ամբուլատորիաները միաձուլման ձևով վերակազմակերպել 11 ամբուլատորիաների:     «Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի մի շարք բժշկական կազմակերպություններ միաձուլման ձևով վերակազմակերպելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը կապահովի բժշկական հաստատությունների արդյունավետ կառավարումը և ազգաբնակչությանը որակյալ բժշկական ծառայությունների տրամադրումը։
Մնաց {days} օր
0 203

Քննարկվել է 09.02.2026 - 24.02.2026

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», ««ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ Նախագծով առաջարկվում է լրացումներ կատարել ՀՀ քաղաքացիական օրենսգրքում, «Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունների մասին» և «Բաժնետիրական ընկերությունների մասին» օրենքներում` դրանցում սահմանելով,  որ փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի մեջ սահմանվում է նաև փոխանցման ակտի կամ բաժանիչ հաշվեկշռի կազմման օրվան հաջորդող ժամանակահատվածում վերակազմակերպվող իրավաբանական անձի գույքի տեսակի, կազմի, արժեքի փոփոխությունների, իրավունքների և պարտականությունների ծագման, փոփոխման, դադարման կապակցությամբ իրավահաջորդության որոշման կարգը։
Մնաց {days} օր
0 568

Քննարկվել է 02.02.2026 - 18.02.2026

«ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ԼՈՒԾԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Առաջարկվում է ներկայիս ՊՈԱԿ-ը լուծարել, նախատեսելով, որ ՊՈԱԿ-ի լիազորությունները վերապահվելու են վերափոխված «Նորք» ՍԾՏԻԿ հիմնադրամին։ Այդ նպատակով վերանայվելու է հիմնադրամի կանոնադրությամբ անվանումը, նպատակները, որոնք հաստատվելու են դատարանի որոշմամբ՝ համաձայն «Հիմնադրամների մասին» օրենքի 15-րդ հոդվածի 5-րդ մասի։ Վերափոխված հիմնադրամը կպահպանի ինստիտուտի գիտական, հետազոտական և վերլուծական ներուժը, սակայն կգործի անկախ կառավարման և ֆինանսավորման սկզբունքով։  
Մնաց {days} օր
0 785

Քննարկվել է 09.01.2026 - 26.01.2026

«ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԳՅՈՒՄՐՈՒ «ԵՐԵԽԱՆԵՐԻ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԳՅՈՒՄՐՈՒ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1703-Ն ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 26-Ի N 1878-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ   ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կազմակերպությունների միացման ձևով վերակազմակերպման արդյունքում կձևավորվի կենտրոնացված կառավարման միավորված համակարգ, որը կնպաստի վարչական և սպասարկող անձնակազմի գործառույթների օպտիմալացմանը, կառավարման և վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։ Վերակազմավորման արդյունքում հնարավոր կլինի կրճատել այն հաստիքները, որոնք իրականացնում են փոխկրկնվող կամ համընկնող գործառույթներ, ինչն էլ կնվազեցնի ընդհանուր վարչական ծախսերը և կզարգացնի կառավարման արդյունավետությունը։
Մնաց {days} օր
0 906

Քննարկվել է 09.01.2026 - 26.01.2026

«ԵՐԵՎԱՆԻ ԱՋԱՓՆՅԱԿ ՎԱՐՉԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀՈԳԱԾՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ԵՎ «ԵՐԵԽԱՅԻ ԵՎ ԸՆՏԱՆԻՔԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ «ԶԱՏԻԿ» ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ԵՐԵՎԱՆԻ «ԶԱՏԻԿ» ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ԱՋԱՓՆՅԱԿԻ ԵՎ ՆՈՒԲԱՐԱՇԵՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 209-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 21-Ի N 1058-Ն ԵՎ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի N 831-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ   ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կազմակերպությունների միացման ձևով վերակազմակերպման արդյունքում կձևավորվի կենտրոնացված կառավարման միավորված համակարգ, որը կնպաստի վարչական և սպասարկող անձնակազմի գործառույթների օպտիմալացմանը, կառավարման և վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։ Վերակազմավորման արդյունքում հնարավոր կլինի կրճատել այն հաստիքները, որոնք իրականացնում են փոխկրկնվող կամ համընկնող գործառույթներ, ինչն էլ կնվազեցնի ընդհանուր վարչական ծախսերը և կզարգացնի կառավարման արդյունավետությունը։
Մնաց {days} օր
0 766

Քննարկվել է 09.01.2026 - 26.01.2026

ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ UՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ «ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄԱՆԿԱՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ԵՐԵՎԱՆԻ «ՄԱՆԿԱՆ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ԵՐԵՎԱՆԻ «ՄԱՆԿԱՆ ՏՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՄԱՐԻ ԻԶՄԻՐԼՅԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 31-Ի N 1730-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 23-Ի N 210-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ  ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կազմակերպությունների միացման ձևով վերակազմակերպման արդյունքում կձևավորվի կենտրոնացված կառավարման միավորված համակարգ, որը կնպաստի վարչական և սպասարկող անձնակազմի գործառույթների օպտիմալացմանը, կառավարման և վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։ Վերակազմավորման արդյունքում հնարավոր կլինի կրճատել այն հաստիքները, որոնք իրականացնում են փոխկրկնվող կամ համընկնող գործառույթներ, ինչն էլ կնվազեցնի ընդհանուր վարչական ծախսերը և կզարգացնի կառավարման արդյունավետությունը։  
Մնաց {days} օր
0 900

Քննարկվել է 09.01.2026 - 26.01.2026

«ՀԱՂԹԱՆԱԿ» ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ «ՆՈՐՔ» ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՄԻԱՑՄԱՆ ՁԵՎՈՎ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ, «ՆՈՐՔ» ՇՈՒՐՋՕՐՅԱ ԽՆԱՄՔԻ ԿԵՆՏՐՈՆ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՆՎԱՆԵԼՈՒ, ՄԱԼԱԹԻԱ-ՍԵԲԱՍՏԻԱՅԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1905-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 28-Ի N 1908-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ   ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Կազմակերպությունների միացման ձևով վերակազմակերպման արդյունքում կձևավորվի կենտրոնացված կառավարման միավորված համակարգ, որը կնպաստի վարչական և սպասարկող անձնակազմի գործառույթների օպտիմալացմանը, կառավարման և վերահսկողության մեխանիզմների արդյունավետության բարձրացմանը։ Վերակազմավորման արդյունքում հնարավոր կլինի կրճատել այն հաստիքները, որոնք իրականացնում են փոխկրկնվող կամ համընկնող գործառույթներ, ինչն էլ կնվազեցնի ընդհանուր վարչական ծախսերը և կզարգացնի կառավարման արդյունավետությունը։
Մնաց {days} օր
0 776

Քննարկվել է 26.05.2025 - 10.06.2025

«ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԱՀՈՎԻՏԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ», «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ՀԵՐՄՈՆԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» , «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԳՈՂԹԱՆԻԿԻ ՀԻՄՆԱԿԱՆ ԴՊՐՈՑ» ԵՎ «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄԻԱՁՈՒԼՄԱՆ ՁԵՎՈՎ «ՀՀ ՎԱՅՈՑ ՁՈՐԻ ՄԱՐԶԻ ԵՂԵԳԻՍԻ ՄԻՋՆԱԿԱՐԳ ԴՊՐՈՑ» ՊԵՏԱԿԱՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊԵԼՈՒ ՄԱՍԻՆ ««ՀՀ Վայոց ձորի մարզի Վարդահովիտի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Հերմոնի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Գողթանիկի հիմնական դպրոց», «ՀՀ Վայոց ձորի մարզի Եղեգիսի միջնակարգ դպրոց» պետական ոչ առևտրային կազմակերպությունների միաձուլման նպատակն է. ապահովել Եղեգիս համայնքի Վարդահովիտ, Հերմոն, Գողթանիկ, Եղեգիս բնակավայրի բնակչության հնարավոր սովորողների հանրակրթության 3 աստիճանի կրթություն ստանալու հնարավորությունը, ուսումնադաստիարակչական աշխատանքներներն ու սովորողների կրթության ապահովման գործընթացն իրականացնել առավել բարենպաստ պայմաններում:
Մնաց {days} օր
4 2996

Քննարկվել է 11.04.2025 - 27.04.2025

«Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի 2019 թվականի մարտի 29-ի N 170-ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» փոխվարչապետի որոշման նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-475-Ն օրենքից բխող փոփոխությունների իմպլենտացումը և մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական համակարգում գործընթացների կառավարման պարզության, թափանցիկության և տվյալների հասանելիության շրջանակներում համապատասխան մարմինների վերակազմակերպման կամ կառուցվածքային փոփոխությունների արդյունքում  քաղաքացիական ծառայության պաշտոն զբաղեցնելու հետ կապված հարաբերություններն ամբողջությամբ թվայնացնելու գործընթացը։
Մնաց {days} օր
0 2829
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: