Քննարկվել է 12.09.2024 - 28.09.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոնների (այսուհետ՝ Կանոններ) գործող խմբագրության համաձայն՝ վթարի հետևանքով բաժանորդի ջրամատակարարման ընդհատման տևողությունը չպետք է գերազանցի 36 ժամը, իսկ 500 մմ-ից մեծ տրամագծով մայրուղային ջրատարներով իրականացվող ջրամատակարարման ընդհատման դեպքում՝ 72 ժամը: Ջրամատակարարման ընդհատման վերականգնման սահմանված ժամկետների խախտման համար նախատեսված է մատակարարի կողմից բաժանորդներին տույժի վճարում՝ մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 2000 դրամը։ Այս առումով խնդիրը կայանում է նրանում, որ բազմաթիվ դեպքերում վթարի հետևանքով բաժանորդի ջրամատակարարման ընդհատման սահմանված ժամկետի խախտման հաճախականությունը կրկնվելու դեպքում՝ Կանոնների գործող խմբագրությամբ տույժի չափի փոփոխություն նախատեսված չէ։ Հետևաբար, նախագծով առաջարկվում է Կանոնների 141-րդ կետով սահմանված ժամկետների խախտումը մեկ տարվա ընթացքում կրկնելու դեպքում մատակարարի կողմից լրացուցիչ տույժի վճարում բաժանորդներին՝ մատուցված ծառայությունների դիմաց հաշվարկված միջին ամսական գումարի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի, քան 10000 դրամը։ Միաժամանակ, ի թիվս վերը նշվածի, նախագծով առաջարկվում է նաև Կանոններում իրականացնել մատակարար-բաժանորդ կարգավորվող իրավահարաբերությունները բարելավող այլ լրամշակումներ։ 4 4 0 1527
Քննարկվել է 21.03.2024 - 07.04.2024 <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ԵՎ <<ԽՄԵԼՈՒ ՋՐԻ ՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ԵՎ ՋՐԱՀԵՌԱՑՄԱՆ (ԿԵՂՏԱՋՐԵՐԻ ՄԱՔՐՄԱՆ) ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №379-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐ Որոշումների նախագծերի ընդունումը, որպես շարունակական գործընթաց, պայմանավորված է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով սահմանված մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունների բարելավման և արդիականացման անհրաժեշտությամբ՝ առկա կարգավորումների լրամշակման և նոր կարգավորումների սահմանման միջոցով դրանց հստակեցման, կատարելագործման և բաժանորդների համար առավել ընկալելի դարձնելու, հանձնաժողով ստացվող դիմումների և տեղեկատվությունների վերլուծության արդյունքում ի հայտ եկած թերությունների վերացման և խնդիրների լուծման, ծառայությունների մատուցման պայմանագրի կնքման, վերակնքման, փոփոխման և դադարեցման ընթացակարգերը հստակեցնելու և գործընթացներն առավել դյուրին դարձնելու նպատակով: Մասնավորապես՝ կանոնների լրամշակման և պայմանագրի նոր օրինակելի ձևի մշակման արդյունքում իրականացվել են որոշակի կառուցվածքային փոփոխություններ, նոր կարգավորում է սահմանվել սահմանազատման կետերի մեկից ավելի լինելու դեպքի համար, հստակեցվել են բաժանորդի տարածք մատակարարի ներկայացուցչի մուտք գործելու, բաժանորդի համար հաշվառման քարտ բացելու, ծանուցումների և վեճերի լուծման, պայմանագրի կնքման, փոփոխման, դադարեցման ընթացակարգերը, ֆորս մաժոր հասկացությունը, դիմող անձի և մատակարարի պարտականությունները, ներդրվել է հրապարակային պայմանագրերի կնքման մեխանիզմը, լրամշակվել են հոլոգրաֆիկ կնիքով առևտրային հաշվառքի սարքը կնքելու և վերակնքելու, բաժանորդին մատուցված ծառայության քանակները և դրանց դիմաց վճարման ենթակա գումարները հաշվարկային փաստաթղթում և (կամ) վճարումը հավաստող փաստաթղթում ներառելու, դրանց վերաբերյալ բաժանորդին իրազեկելու, բաժանորդի կողմից դրանց վճարման, բաժանորդին տույժ վճարելու ընթացակարգերը, որոշակի խմբագրական և ճշգրտող բնույթի փոփոխություններ են կատարվել նաև սպասարկման որակի ցուցանիշների բաժնում, վերաշարադրվել է միացման պայմանագիրը, մատակարար-բաժանորդ իրավահարաբերությունները հստակեցվել են նաև մի շարք այլ խմբագրական բնույթի լրամշակումների միջոցով։ 6 5 0 1954
Քննարկվել է 25.11.2021 - 10.12.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2016 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի №378Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Որոշման նախագծով նախատեսվում է փոփոխություն կատարել խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններում` մատակարարի կողմից բոլոր բաժանորդներին ժամը 7:00-24:00-ն ընկած ժամանակահատվածում ամենօրյա առնվազն 6-ժամյա ջրամատակարարմամբ ապահովելու պահանջի ուժի մեջ մտնելու ժամկետը համապատասխանեցնելով վարձակալության պայմանագրով մատակարարի սպասարկման տարածքի թվով 20 գոտիների համար ամրագրված ժամկետի հետ: 2 0 0 5913