Քննարկվել է 15.04.2019 - 01.05.2019 «ԱՐՅԱՆ ԲԱՂԱԴՐԱՄԱՍԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՍՏԵՂԾՄԱՆ, ՊԱՀՊԱՆՄԱՆ ԵՎ ՆՈՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾԸ Ներկայացվող նախագծով առաջարկվում է կարգավորել արյան բաղադրամասերի պետական պաշարների պահպանման և նորացման հետ կապված հարաբերությունները: Նախագծով կսահմանվեն թե ինչ է իր մեջ ներառում արյան բաղադրամասերի պետական պաշարները, ինչ պայմաններում են դրանք պահպանվում և ինչ ժամկետներում են նորացվում: Անհրաժեշտ է նշել, որ «Հայաստանի Հանրապետության 2019 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի «Առողջապահություն» բաժնի «Հանրային առողջության պահպանում» ծրագրի շրջանակներում «Արյան հավաքագրման ծառայություններ» միջոցառումների համար արդեն իսկ նախատեսված են միջոցներ` 252,951.0 հազար դրամ: 1 0 0 7894