Քննարկվել է 22.10.2024 - 08.11.2024 «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի շրջանառության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթ «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի ընդունումը պայմանավորված է որսի հասարակական իրավահարաբերությունների և որսի գործընթացի կանոնակարգման պահանջով: «Որսի և որսորդական տնտեսության վարման մասին» օրենքում որսորդությունը և ձկնորսությունը դիտարկվում է «որս» հասկացության շրջանակում և կարգավորումները այս դեպքում միևնույն հարթության մեջ են սահմանված, սակայն «որսորդություն» և «ձկնորսություն» գործընթացների իրականացման խիստ տարբեր տրամաբանությունից ելնելով՝ անհրաժեշտություն է առաջացել տարանջատել այդ կարգավորումները։ Այս նպատակով ճշգրտվել, լրամշակվել են գործող օրենքում օգտագործված որոշ հասկացություններ, ավելացվել են նաև մի շարք նոր, կարևոր՝ «որսորդություն, ձկնորսություն, սիրողական որսի կտրոն» և այլ հասկացություններ ու Նախագծում ներառվել են նաև դրանց վերաբերյալ դրույթներ: Տարանջատվել են որսի՝ «որսորդություն» և «ձկնորսություն» գործունեության ձևերը և ըստ այդմ գործող Օրենքի համապատասխան հոդվածներում սահմանվել են առանձին կարգավորումներ և սահմանափակումներ։ Փոփոխությունները նպատակաուղղված են կանոնակարգելու ոլորտը՝ հստակեցնելով որսի իրականացման գործընթացները՝ տարանջատելով որսորդությունը ձկնորսությունից, սահմանելով և խմբագրելով փոփոխություններով պայմանավորված որոշ կարևոր հասկացություններ, ամրագրելով որսորդական մինիմումի քննության անցկացման կարգի մշակման համար անհրաժեշտ իրավական հիմքերը, ամրագրելով որսրդական տնտեսության ստեղծման և լուծարման կարգի մշակման համար անհրաժեշտ իրավական հիմքերը։ Նախագծերով նախատեսվում է կարգավորել որսի հասարակական իրավահարաբերությունները և որսի գործընթացը՝ դրանք առավել վերահսկելի դարձնելով, կբարելավվի որսի կենդանիների պահպանության, պաշտպանության, վերարտադրության ու կայուն օգտագործման բնագավառը։ Նախագծով նախատեսվում է որսի և որսի ռեսուրսի օգտագործման փոխհարաբերությունների մասնակիցների ցանկում ներառել նաև բնապահպանության ոլորտում վերահսկողություն իրականացնող տեսչական մարմնին և էկոպարեկային ծառայությանը։ Համաձայն նախագծի, լիազորված մարմնի իրավասություններում նախատեսվում է որսորդական վկայականի տրամադրման, փոխանակման, կորած որսորդական վկայականի նորով փոխարինման կարգի սահմանումը։ Որսորդական տնտեսություն կազմակերպելու համար առանձնացվող տեղամասերի, դրանց չափերի հաստատումը վերապահվում է լիազոր մարմնին ինչպես նաև որսորդական տնտեսություն ստեղծելու առաջարկությունները նախապատրաստում և ներկայացվնում են լիազոր մարմնին։ Գործող օրենքի ԳԼՈՒԽ 7-ի ուժը կորցրած ճանաչելը պայմանավորված է այն հանգամանքով, քանի որ նախատեսված է որսորդական տնտեսության ստեղծման և լուծարման կարգի մշակում և վերոնշյալ գլխի հոդվածների դրույթները կներառվեն այդ կարգում։ Նկատի ունենալով «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքով նախատեսվող փոփոխությունը՝ անհրաժեշտություն է առաջացել փոփոխություն կատարել նաև «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի 13-րդ հոդվածի 4-րդ մասում, ինչպես նաև ՎԻՎՕ-ի 15-րդ և 316-րդ հոդվածներում։ 1 0 0 627
Քննարկվել է 23.08.2024 - 07.09.2024 «Մաքսային կարգավորման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերով նախատեսվում է «Մաքսային կարգավորման մասին» օրենքի դրույթների գործնական կիրառման ընթացքում ծագած խնդիրների լուծման, օրենքով սահմանված մի շարք դրույթների հստակեցման, Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված դրույթների հետ հակասությունների վերացման, ինչպես նաև մաքսային մարմինների կողմից իրականացվող վարչարարական գործընթացների պարզեցման, իրականացվող մաքսային հսկողության արդյունավետության բարձրացման նպատակով համապատասխան փոփոխությունների և լրացումների իրականացում։ Միաժամանակ, նախատեսվում են օրենքով սահմանված անձանց առանձին կատեգորիաների (օրինապահ տնտեսվարողներ, անմաքս առևտրի խանութների տիրապետողներ, մաքսային ներկայացուցիչներ) առավել արդյունավետ գործունեությունն ապահովող, ինչպես նաև նշված անձանց նկատմամբ մաքսային մարմինների կողմից արդյունավետ հսկողության իրականացումն ապահովող դրույթներ։ 0 10 0 959
Լրամշակման փուլում է Քննարկվել է 14.08.2024 - 29.08.2024 «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է ոչ սակագնային կարգավորումների միջոցով կանոնակարգել Հայաստանի Հանրապետության համար ռազմավարական նշանակություն ունեցող ցեմենտ ներքին շուկան, պաշտպանելու տեղական արտադրությունը, ինչպես նաև ապահովելու հավասար մրցակցային դաշտ ներմուծվող ու տեղում արտադրվող ապրանքների համար։ 3 6 0 1218
Քննարկվել է 28.06.2019 - 13.07.2019 ««Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» , ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծեր ««Զանգվածային լրատվության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» , ««Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», ինչպես նաև ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծերի ընդունմամբ զանգվածային լրատվության միջոցներին անվճար տեղեկատվություն կտրամադրվի իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից: 4 13 4 14335