Լրամշակման փուլում է Քննարկվել է 09.08.2023 - 24.08.2023 «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերի նպատակը վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեևթացումը և իրավակիրառ պրակտիկայում բարձրացված խնդիրների լուծումն է: Նախագծերով նախատեսվում են հետևյալ հիմնական կարգավորումները՝ Վարչական դատավարության օրենսգրքում փոփոխությունների մասով. Դատավարական իրավունքների կամ այլ հնարավարությունների չարաշահման դեպքում դատական սանկցիաներ կամ օրենքով նախատեսված իրավական ներգործության այլ միջոցներ կիրառելու իրավական հնարավորություն: Որպես ապացույցի տեսակ նախատեվում է մասնագետի բացատրությունը: Կարգավորվում են դատական ակտը միայն դատական ծախսերի մասով բողոքարկելու, հիմնական պահանջից բացի, ածանցյալ պահանջներ ներկայացնելու դեպքում պետական տուրքի գանձնման հարցերը: Հայցադիմումին ներկայացվող պահանջների մեջ ավելացվում է պահանջ առ այն, որ Օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ մասում նշված սուբյեկտների կողմից ներկայացված հայցադիմումը պետք է պարունակի այդ մասով նախատեսված տեղեկությունները: Նախատեսվում է, որ եթե վերաքննիչ վարչական դատարանն ընդունում է հայցադիմումի ընդունումը մերժելու մասին որոշումը վերացվելու մասին որոշում, ապա վարչական դատարանը հայցադիմումն ընդունում է վարույթ, եթե բացակայում են սույն օրենսգրքով նախատեսված հայցադիմումը վերադարձնելու հիմքերը: Սահմանվում է վերաքննիչ և Վճռաբեկ դատարաններիորոշումների մեջ առկա վրիպակների, գրասխալների և թվաբանական սխալների ուղղման, լրացուցիչ որոշում կայացնելու հնարավորություն: Սահմանվում է որոշ հիմքերի առկայության պարագայումդատական ակտը՝ անկախ բողոքի հիմքերից և հիմնավորումներից անվերապահ բեկանելու կանոն: Բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդության բացակայությամբ վճռաբեկ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերված լինելը սահմանվում է վճռաբեկ բողոքը վերադարձնելու հիմք: Սահմանվում է, որ վճռաբեկ բողոքը վերադարձնելու մասին որոշման մեջ նշված թերությունները չվերացվելու, բողոքը կրկին ներկայացնելու դեպքում նոր խախտումներ թույլ տալու, վճռաբեկ բողոքը սահմանված ժամկետը լրանալուց հետո բերվելու և բաց թողնված ժամկետը վերականգնելու մասին միջնորդությունը բացակայելու, պետական տուրքի գծով արտոնություն սահմանելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու դեպքում վճռաբեկ բողոքն առանց քննության է թողնվում. Կարգավորում են դատական նիստում վճռաբեկ բողոքի քննությունն իրականացնելու հարցերը: Նոր երևան եկած կամ նոր հանգամանքներով դատական ակտերի վերանայման դատավարական կանոնները համապատասխանեցվել են Օրենսգրքի գործող կարգավորումներին. Օրենսգրքի նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ հատուկ վարույթի կարգավորմանը նվիրված 26-րդ գլխում կարգավորումները համապատասխանեցվել են օրենսդրական գործող կարգավարորումների տրամաբանությանը: Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխությունների մասով. Որոշ, մասնավորապես, միջուկային անվտանգության ապահովման, լեզվի և կրթության, պրոբացիայի ծառայության բնագավառների, հավաքներ անցակցնելու՝ օրենքով սահմանված կարգը խախտելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելու, պետական մարմնին (պաշտոնատար անձին) տեղեկատվություն չտրամադրելու վերաբերյալ վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննությունը վերապահվում է իրավասու վարչական մարմիններին: 0 2 0 2003
Քննարկվել է 17.04.2023 - 02.05.2023 «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», «Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքում լրացում կատարելու մաuին», «Նոտարիատի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մաuին», ««Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին», ««Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթով առաջարկվում է դատարանին ենթակա վճարման կարգադրութուն արձակելու վերաբերյալ գործերը և պարզեցված վարույթի կարգով քննվող որոշ գործեր վերապահել նոտարների ենթակայությանը: Նախագծի ընդունման պարագայում կապահովվի նշված գործերի առավել կարճ ժամկետում քննությունն ու կնվազեցվի դատարանների ծանրաբեռնվածությունը: 5 2 0 3245
Քննարկվել է 17.04.2023 - 02.05.2023 «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծեր «Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի մշակումը բխում է վարչական դատարանի ծանրաբեռնվածության թեթևացման, ինչպես նաև վարչական դատարանի իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծման անհրաժեշտությունից: 4 1 8 2722
Լրամշակման փուլում է Քննարկվել է 02.09.2022 - 18.09.2022 «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծ «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ներկայացումը բխում է ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրի 25-րդ հոդվածից, համաձայն որի Անդամ պետությունները սահմանում են Միության ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները, ինչպես նաև իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերը՝ ելնելով Միության ապրանքային նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պահպանության և օգտագործման դեպքում իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակների ցանկից և իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման համար տուրքերի դրույքաչափերից, որոնք հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Վերը նշված իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների կատարման ժամանակ վճարվող տուրքերի չափերի առնչությամբ անդամ պետությունների օրենսդրության մեջ փոփոխությունների կատարումն իրականացվում է անդամ պետությունների կողմից, տուրքերի դրույքաչափերի փոփոխությունների հիման վրա, որոնք հաստատվում են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից: Անդամ պետությունները Եվրասիական տնտեսական հանձնաժողովին գրավոր ծանուցում են իրավաբանական նշանակություն ունեցող գործողությունների տեսակները և տուրքերի չափերն իրենց օրենսդրության մեջ սահմանելու մասին: Եվրասիական տնտեսական միության ապրանքային նշանների, Եվրասիական տնտեսական միության սպասարկման նշանների և Եվրասիական տնտեսական միության ապրանքների ծագման տեղանունների գրանցման, իրավական պաշտպանության և օգտագործման ժամանակ իրավական նշանակություն ունեցող գործողությունների տեսակների ցանկը և այդպիսի իրավական նշանակություն ունեցող գործողությունների համար տուրքերի դրույքաչափերը սահմանվում են ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրի Հրահանգի (այսուհետ՝ Հրահանգ) համաձայն: Համաձայն Հրահանգի՝ եթե Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունը Պայմանագրի 25-րդ հոդվածում նշված տուրքերի չափը սահմանում է շվեյցարական ֆրանկից տարբեր արժույթով, ապա այդ պետությունը տուրքերը սահմանում է ելնելով Եվրասիական տնտեսական միության անդամ պետության ազգային (կենտրոնական) բանկի՝ ԵՏՄ ապրանքային նշանների պայմանագրի ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ շվեյցարական ֆրանկի փոխարժեքով (Հրահանգից քաղվածքը կցվում 1 3 1 4015
Քննարկվել է 12.02.2021 - 27.02.2021 «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին», ««Գործունեության իրականացման ծանուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», ««Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքներ Հայաստանի Հանրապետության գործարար միջավայրի բարելավմանն ուղղված ՀՀ կառավարության կողմից իրականացվող բարեփոխումների շարունակականության ապահովման, մասնավորապես` ավտոարտադրողների պաշտոնական ներկայացուցչությունների (այսուհետ՝ Ներկայացուցիչ) և ֆիզիկական անձանց միջև ավտոմեքենաների առուվաճառքի ժամանակակից տեխնոլոգիական ընթացակարգի («Trade-in» համակարգ) ներդրման անհրաժեշտությամբ պայմանավորված՝ առաջարկվում է սահմանել դրույթ, որով Ներկայացուցիչների կողմից ֆիզիկական անձանցից ձեռք բերված ավտոմեքենաների հետագա օտարման դեպքում ԱԱՀ-ով հարկման բազա է համարվում վերջիններիս ձեռքբերման և օտարման միջև տարբերությունը, քանի որ տվյալ դեպքում ավելացված արժեք առկա է միայն հին և նոր ավտոմեքենաների արժեքների տարբերության գումարի չափով։ Առաջարկվում է նաև վերացնել ֆիզիկական անձանցից ավտոմեքենայի ձեռքբերման դեպքում կիրառվող եկամտային հարկի 10% դրույքաչափը։ 2 0 0 6539
Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 04.12.2020 - 19.12.2020 «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների լրամշակված նախագծեր «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով առաջարկվում է՝ 1) Տուրքի գործող դրույքաչափերը ավելացնել միջինում մինչև 4 անգամ։ Արդյունքում դրամական պահանջի դեպքում Տուրքի նվազագույն արժեքը կազմում է 6,000 դրամ, որն էլ իր հերթին կազմում է նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 9.77 %-ը: Միաժամանակ, նույն սկզբունքով առաջարկվում է վերանայել նաև դրամական պահանջներով հայցադիմումների, դիմումների Տուրքի տոկոսադրույքները, ինչպես նաև Տուրքի գանձման այլ դեպքերը։ 2) Տուրքի առավելագույն շեմ սահմանել նվազագույն սպառողական զամբյուղի մոտավորապես 407-ապատիկը՝ 25,000,000 դրամ` ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում, հաշվարկման հիմքում դնելով ուսումնասիրված երկրների Տուրքի առավելագույն չափերի և նվազագույն սպառողական զամբյուղների հարաբերակցությունը: Ինչպես նաև, նշվածի հիման վրա առաջարկվում է սահմանել Տուրքի առավելագույն չափերը վերաքննիչ քաղաքացիական դատարանում` 15,000,000 դրամ, և վճռաբեկ դատարանում քաղաքացիական գործերով` 10,000,000 դրամ։ 3) Սահմանել Տուրքի առավելագույն և նվազագույն չափերը նաև վարչական դատավարության կարգով քննվող գործերի համար։ 4) Տարանջատել քաղաքացիական, վարչական և սնանկության վարույթներով Տուրքի դրույքաչափերի վերաբերյալ կարգավորումները` դրանք նախատեսելով միևնույն հոդվածի առանձին մասերում։ 4) Վերանայել Սահմանադրական դատարան ներկայացվող դիմումների համար Տուրքի չափերը։ 5) Փոփոխության ենթարկել նաև Տուրքի վճարումից արտոնություններ սահմանելու դեպքերը։ Արդյունքում, առաջարկվում է վերանայել դրույթներ, որոնք ներկայումս գործնականում չեն կիրառվում, ինչպես օրինակ, տուգանքների զիջման կամ նվազեցման հետ կապված դեպքերը։ Օրինակ` վարչական դատավարությունում հատուկ վարույթի գործերով առաջարկվում է արտոնություն սահմանել նաև հավաքի անցկացման մասին համայնքի ղեկավարի որոշումների և գործողությունների իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ դիմումների և հասարակական կազմակերպության ներկայացրած հայցերի համար` շրջակա միջավայրի պաշտպանության հետ կապված, ընդլայնել ալիմենտային հարաբերությունների վիճարկման դեպքում Տուրքի գծով արտոնության սահմանները, նախատեսել արտոնություն ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնող հասարակական կազմակերպությունների համար դատական կարգով վարչական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ հայցադիմումների համար և այլն արտոնություններ։ Միաժամանակ, առաջարկվում է վճարման կարգադրություններ արձակելու համար դիմումներ ներկայացնելու համար սահմանել Տուրք: 6) Կապված նոր քաղաքացիական դատավարության օրենսգրքում եզրափակիչ դատական ակտերի սպառիչ ցանկի ամրագրմամբ վերանայել դրանց հետ կապված արտոնությունների դեպքերը` նախատեսելով Տուրքի գանձում գործի վարույթը կարճելու և հայցը առանց քննության թողնելու վերաբերյալ որոշումների դեպքում։ 7) Նախատեսել Տուրքի վերադարձման լրացուցիչ դեպքեր, երբ վերաքննիչ դատարանը, բեկանելով և փոփոխելով դատական ակտը, մերժում է այն հայցը, որով հայցվորը ազատված է եղել պետական տուրքի վճարումից, վճռաբեկ դատարանը բողոքը թողնում է առանց քննության, դատարանը գործը ընդհանուր հայցային վարույթի կարգով վարույթ ընդունելուց հետո գործը քննում է պարզեցված վարույթի կարգով կամ առաջին ատյանի դատարանը որոշում է կայացնում վճարման կարգադրությունը վերացնելու մասին` պարտապանի կողմից առարկություն ներկայացվելու կամ վճարման կարգադրությունը պարտապանին առաքելու անհնարինության դեպքում: 8) Տուրքի վերանայման գծով այլ կարգավորումներ: 9) Պայմանավորված Օրենքում կատարված փոփոխություններով, կատարել փոփոխություններ Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության և Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքերում։ 0 6978
Քննարկվել է 20.08.2020 - 04.09.2020 «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ» Նախագծերի փաթեթի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է գրանցման/հաշվառման գործընթացի բարեփոխման, դյուրինացման, ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության (այսուհետ նաև՝ Գործակալություն) կողմից իրականացվող գործառույթների նպատակով դիմումներն առցանց եղանակով ներկայացման հնարավորությունների ընդլայման, Հայաստանում գործարարությամբ զբաղվելու նպատակով գրանցման գործընթացն առավել դյուրին և հասանելի դարձնելու նպատակով: Բացի վերը նշված նպատակների իրագործմանն ուղղված իրավական նորմերից, փոփոխության կամ լրացման են ենթարկվել որոշակի նորմեր, որոնք պրակտիկայում հանգեցնում էին հակասությունների և տարընթերցումների: Գործող օրենսդրությամբ էլեկտրոնային եղանակով Գործակալություն պետական գրանցման/հաշվառման դիմում ներկայացնելու համար անձանց անհրաժեշտ է ունենալ էլեկտրոնային ստորագրություն, որպիսի պարագայում պրակտիկայում էլեկտրոնային ստորագրության քիչ կիրառելիության պայմաններում փոքր է էլեկտրոնային եղանակով գրանցման/հաշվառման դիմումների քանակը: Նախատեսվող նույնականացման նոր գործիքակազմը հնարավորություն կտա անձանց առանց էլեկտրոնային ստորագրության դիմելու համապատասխան ծառայության մատուցման համար: Նախագծերով կատարվող առաջարկներով կարգավորվում են արդեն իսկ գործող օրենքով սահմանված ինքնաշխատ եղանակով իրականացվող գործառույթներ, ինչպես նաև սահմանվում է ինքնաշխատ եղանակով մահացած անհատ ձեռնարկատիրոջ հաշվառումից հանման հնարավորություն՝ առանց շահագրգիռ անձի դիմումի: Հեշտացվել են իրավաբանական անձի գտնվելու վայրի փոփոխության, օտարեկրյա ֆիզիկական կամ իրավաբանական անձ մասնակցի մասին տեղեկությունների փոփոխության գրառման կարգերը: Գործող օրենսդրությամբ վերակազմակերպման դեպքում սահմանված է մասնակիցների ռեեստրից քաղվածք ներկայացնելու պահանջ, որը այն ընկերությունների համար, որոնց մասնակիցների ռեեստրը վարվում է Գործակալության կողմից, քննարկվող օրենքի նախագծով հանվել է: Փոխվել են լուծարման պետական գրանցման նպատակով դիմելիս դատական դեպարտամենտից և հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից ներկայացվող տեղեկանքներին ներկայացվող պահանջները: Իրավաբանական անձանց պետական միասնական գրանցամատյանից քաղվածքների, գրանցամատյանում առկա տեղեկությունների հիման վրա կազմվող տեղեկանքների, կանոնադրությունների վրա Գործակալության աշխատակցի ստորագրությունն առաջարկվող փոփոխություններով փոխարինվում է համակարգի կողմից գեներացվող համարանիշով և արագ արձագանքման ծածկագրով (QR կոդ), որպիսի պարագայում փաստաթղթի իսկության ստուգումն իրականացվելու է համարանիշը մուտքագրելով ՀՀ արդարադատության նախարարությունում գործող պաշտոնական փաստաթղթերի իսկության ստուգման պաշտոնական կայքում կամ տեղեկատվական տեխնոլոգիաների կոդը կարդացող սարքի կիրառմամբ։ Նախատեսվել է նաև անհատ ձեռնարկատիրոջ հաշվառում՝ լիազորված անձի կողմից ներկայացված դիմումի հիման վրա։ Հստակեցվել են իրավաբանական անձի ռեդոմիցիլացման մասին պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների ցանկը, ռեդոմիցիլացման գրանցման ժամկետները։ Բացի այդ, սահմանվում է նաև Կենտրոնական բանկի կողմից գրանցվող իրավաբանական անձանց վերաբերյալ պետական միասնական գրանցամատյանում գրառման ենթակա տեղեկությունների ցանկը։«Պետական տուրքի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծով պետական գրանցման/հաշվառման համար գանձվող պետական տուրքի չափերը մոտեցվել են պետական գրանցման ներկայացվող փաստաթղթերի հետ կապված Գործակալության կողմից իրականացվող աշխատանքի ծավալին: 2 2 0 7770
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 08.08.2018 - 23.08.2018 Հրապարակվում է «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերի՝ 03.07.2018 - 18.07.2018թթ. իրականացված հանրային քննարկման արդյունքները և լրամշակված նախագծերը «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերով՝ 1) նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում սահմանվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից բաց քվեարկությամբ որոշման ընդունման մասին դրույթներ՝ «դեմ» քվեարկելու հնարավորությունը սահմանափակելով որոշակի հիմքով. 2) սահմանվել է համապատասխան ատյանում դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից համապատասխան առաջարկությունը ներկայացնելու հնարավորությունը. 3) սահմանվել է Վճռաբեկ դատարանում և վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով ներկայացված դիմումի ստուգման համար վճարվող պետական տուրքի դրույքաչափը: 0 7065
Նախագիծը չի ընդունվել Քննարկվել է 03.07.2018 - 18.07.2018 ««ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԵՐ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծերով՝ 1) նշանակման ենթակա դատավորների թեկնածուներին Հանրապետության նախագահին առաջարկելու դեպքերում սահմանվել են Բարձրագույն դատական խորհրդի կողմից բաց քվեարկությամբ որոշման ընդունման մասին դրույթներ՝ «դեմ» քվեարկելու հնարավորությունը սահմանափակելով որոշակի հիմքով. 2) սահմանվել է համապատասխան ատյանում դատավորի թափուր տեղ առաջանալու դեպքում Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով թեկնածու ընտրելիս Բարձրագույն դատական խորհրդի նախագահի կողմից համապատասխան առաջարկությունը ներկայացնելու հնարավորությունը. 3) սահմանվել է Վճռաբեկ դատարանում և վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի համալրման նպատակով ներկայացված դիմումի ստուգման համար վճարվող պետական տուրքի դրույքաչափը: 3 0 2 8463