Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 02.07.2019 - 17.07.2019

Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի 2020-2024թթ. զարգացման և վարչարարության ռազմավարական ծրագիր Սույն փաստաթուղթը ներկայացնում է ՀՀ ՊԵԿ զարգացման և վարչարարության հնգամյա ռազմա­վա­րական ծրագիրը, որը նախատեսվում է պարբերաբար վերանայել՝ համապատաս­խանեցնելով պետության կողմից վարվող հարկային և մաքսային քաղաքակա­նությանը, ՀՀ կառավարության ծրագրով սահմանված ընդհանուր ուղենիշներին, ինչպես նաև այլ՝ արտաքին ու ներքին միջավայրերի փոփոխվող պահանջներին: Սույն ռազմավարական ծրագրով ՊԵԿ-ն առաջիկա հինգ տարիների համար իր առջև դրել է 5 ռազմավարական զարգացման նպատակ, որոնք բաժանված են 9 ենթանպատակների և որոնց իրագործման համար նախատեսվում է իրականացնել 54 միջոցառում (գործողություն)։ ԱՌԱՋԻՆ ռազմավարական նպատակը կառավարման համակարգերի կա­տա­րելագործմամբ հանրային ծառայությունների որակի բարձրացումն է, որի իրակա­նաց­ման արդյունքում կապահովվի սահմանված չափորոշիչներին համապա­տաս­խա­նեցված և անվտանգության բարձր մակարդակ ապահովող ներդրված ենթակա­ռուցվածքներ, ՊԵԿ ցանցի հեռահար սպասարկման լիարժեք ապահովվածությունը և հարկային/մաքսային տեղեկատվական շտեմարանների արդյունավետ շահագոր­ծում: ԵՐԿՐՈՐԴ ռազմավարական նպատակը միջազգային լավագույն փորձին համա­հունչ նորագույն լուծումներով հարկային և մաքսային հսկողության արդյու­նա­վետության բարձրացումն է, եկամուտների ավելացումը և ստվերի կրճատումը, որի իրականացման դեպքում կապահովվի թիրախավորված ռիսկերի կառավարման մեխանիզմների գործնական կիրառում, բացահայտված իրական ռիսկային հարկ վճարողների բացահայտում, օրինապահ հարկ վճարողների նկատմամբ նվազ վար­չա­րարության իրականացում և ինքնաշխատ համակարգերի կիրառմամբ արդյու­նավետ հսկողության իրականացում: ԵՐՐՈՐԴ ռազմավարական նպատակն առկա ենթակառուցվածքների արդիա­կանացումն է, ինչպես նաև ժամանակակից նոր ենթակառուցվածքների կառուցումը, որի արդյունքում հարկային և մաքսային ընթացակարգերը կլինեն ավտոմատացված գրեթե բոլոր (հիմնական) գործընթացների մասով, ներդրված կլինի արդյունավետ մեխանիզմ՝ ԵԱՏՄ շրջանակ­ներում տեղեկատվության փոխանակման և համագոր­ծակցության ապահովման համար, նաև ներդրված կլինեն տնտեսվարողների համար սահմանահատման գործընթացի ավելի արագ, թափանցիկ և արդյունավետ հսկո­ղա­կան գործընթացներ: ՉՈՐՐՈՐԴ ռազմավարական նպատակը հանրության հետ առողջ երկխոսու­թյան մթնոլորտի ձևավորումն է, ինչպես նաև հարկային և մաքսային վարչարա­րու­թյան մասնակիցների միջև փոխհարաբերությունների բարելավումը, որին հասնելու համար պետք է ընդլայնել հասարակության հետ դինամիկ հետադարձ կապի հնա­րա­վորությունները՝ ապահովելով արդյունավետ հարթակ հարկ վճարող­ների և ՊԵԿ փոխ­գործակցության համար: ՀԻՆԳԵՐՈՐԴ ռազմավարական նպատակը մարդկային ռեսուրսների կառա­վարման համակարգի բարելավումն է: Այս նպատակի իրականացման արդյունքում կապահովվի արդյունավետ կադրային քաղաքականության իրականացում, որը համա­պա­տասխանում և նպաստում է սահմանված գործառութային նպատակների իրագործմանը։ Կիրականացվի ներքին կանոնակարգերի վերանայում, կգործարկվի ստորաբաժանումների և աշխատակիցների գնահատման, արժանավայել հատուց­ման՝ վարձա­տրու­թյան,  մոտիվացիոն նոր համակարգ, որը կքաջալերի մասնա­գի­տական զարգացումը և աշխատանքային արդյունավետությունը։
0 8391