Լրամշակման փուլում է Քննարկվել է 02.03.2021 - 17.03.2021 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 174-Ն որոշման մեջ լրացում կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է բացառիկ դեպքերում, սովորողի պատճառաբանված զեկուցագրի հիման վրա, ոստիկանության ուսումնական հաստատության ղեկավարի կողմից երկամսյա ժամկետը առավելագույնը մեկ ամսով երկարաձգելու հնարավորություն տալ, որպեսզի սովորողները, որոնք իրենց կամքից անկախ հանգամանքներից ելնելով չեն հասցրել ապահովել վարորդական վկայական ներկայացնելու պահանջը, կարողանան քննություն հանձնել և շարունակել ուսումնառությունը։ 0 0 0 5385
Լրամշակման փուլում է Քննարկվել է 11.03.2020 - 26.03.2020 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 174-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է տարանջատել և հստակեցնել ծառայողական և մարտական և ֆիզիկական պատրաստականության պարապմունքների ուսուցման տիպային թեմատիկ պլանները կազմելու լիազորություն ունեցող ստորաբաժանումները: Նախագծի ընդունման արդյունքում ծառայողական պարապմունքների տիպային թեմատիկ պլանները կկազմվեն Ոստիկանության կադրային ստորաբաժանման, իսկ մարտական և ֆիզիկական պատրաստականության տիպային թեմատիկ պլանները՝ Ոստիկանության մարտական և ֆիզիկական պատրաստականության ստորաբաժանման կողմից: 0 0 0 6844