Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 26.05.2020 - 10.06.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունվարի 23-ի թիվ 175-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի ընդունմամբ ոստիկանությունում ծառայության անցնելու համար դիմած քաղաքացիների համար կվերացվեն հավելյալ խոչընդոտները, կբարձրանա ոստիկանությունում ծառայության նկատմամբ գրավչությունը, որը կնպաստի թափուր հաստիքների համալրման խնդրի կարգավորմանը:
0 7161

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 13.04.2020 - 28.04.2020

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի նոյեմբերի 4-ի թիվ 1400-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծ Նախագծով փոփոխություններ են կատարվում ՀՀ կառավարության 2010 նոյեմբերի 4-ի «Ոստիկանության ծառայողի ցանկությամբ տվյալ տարվա չօգտագործված արձակուրդի օրերը հաջորդ տարվա ամենամյա արձակուրդին գումարելու կարգը սահմանելու մասին» թիվ 1400-Ն որոշման հավելվածի կարգում: Սահմանվում է, որ ոստիկանության պետի տեղակալին ամենամյա արձակուրդից հետ է կանչում ոստիկանության պետը, միաժամանակ հաստակեցվում է ոստիկանության անվանումը՝ համապատասխանեցնելով օրենքին:
0 6735

Քննարկվել է 13.11.2019 - 28.11.2019

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 16-Ի ԹԻՎ 111-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 10-Ի  ԹԻՎ 11-Ն ՀՐԱՄԱՆՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի նպատակն է ապահովել «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքի 40-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը: Նախագծով ոստիկանության ծառայողի   և ոստիկանության  ուսումնական հաստատությունում սովորողի ուսման կամ վերապատրաստման համար պետության կատարած ծախսերի փոխհատուցման կարգը և չափը կսահմանվի ՀՀ կառավարության 2003 թվականի հունվարի 16-ի 111-Ն որոշմամբ:
0 6638

Գտնվում է ՀՀ կառավարությունում

Քննարկվել է 23.03.2019 - 07.04.2019

«Ոստիկանությունում ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի համապատասխան մասնագիտությամբ բարձրագույն կրթություն ունեցող քաղաքացիներին ոստիկանությունում առաջին անգամ պաշտոնի նշանակելու ընթացակարգը, նրանց մասնագիտական պատրաստման և արդյունքների ամփոփման գործընթացը, որի հետևանքով ոստիկանության միջին խմբի պաշտոնների համալրումը կդառնա առավել արդյունավետ և կբացառվեն կոռուպցիոն ռիսկերը, կկանոնակարգվի ոստիկանության ավագ և գլխավոր խմբերի պաշտոնների համալրման գործընթացը, ինչպես նաև կլրացվեն օրենքում առկա բացերը:
0 8942