18.11.2024 06.12.2024 ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 29-Ի N 702-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով առաջարկվում է Որոշմամբ ստեղծված աշխատանքային խմբում ընդգրկել նաև ՀՀ շրջակա միջավայրի նախարարության, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ջրային կոմիտեի, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության լեզվի կոմիտեի և ՀՀ վիճակագրական կոմիտեի ներկայացուցիչներին ևս։ 2 2 0 324
Քննարկվել է 30.10.2024 - 14.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 19-Ի N 697-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքի մասին Օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ Օրենքի փոփոխությունների (այսուհետ, Օրենք) հետևանքով անհրաժետություն է առաջացել 2022 թվականի մայիսի 19-ի N 697-Ն որոշումը համապատասխանեցնել Օրենքով սահմանված լիազորող նորմ հանդիսացող հոդվածին և, միաժամանակ նաև ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման դրույթներին, քանի որ ՀՀ կառավարության 2022 թվականի հունիսի 23-ի N 933-Ն որոշմամբ փոփոխություններ են կատարվել ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 23-ի N 1390-Ն որոշման մեջ և, արդյունքում, N 2 հավելվածը շարադրվել է նոր խմբագրությամբ: 0 0 0 740
Քննարկվել է 22.10.2024 - 06.11.2024 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 6-Ի N 347-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Փոփոխություն է կատարվում ՀՀ վարչապետի կառավարության 2021 թվականի ապրիլի 6-ի N 347-Ա որոշման մեջ, մասնավորապես, առաջարկվում է` 1. միջգերատեսչական հանձնաժողովի կազմում նշված պաշտոնատար անձանց պաշտոնները համապատասխանեցնել համապատասխան պետական մարմինների անվանումներին, 2. միջգերատեսչական հանձնաժողովի կազմում ընդգրկված հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների թիվը սահմանել վեց` յոթի փոխարեն, 3. Միավորված ազգերի կազմակերպության ներկայացուցիչների թիվը սահմանել երեք` երկուսի փոխարեն: 0 1 0 581
Քննարկվել է 11.04.2024 - 26.04.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու, հանձնաժողովի անհատական կազմը և գործունեության կարգը հաստատելու մասին» N 1064-Ա որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի անհատական կազմում ներառված գերատեչությունների անվանումները կհամապատասխանեցվեն ՀՀ կառավարության ներկայիս կազմի հետ, ինչպես նաև հանձանաժողովի անհատական կազմի` քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման և հաստատման գործընթացի համակարգման աշխատանքների թափանցիկ և արդյունավետ իրականացման նպատակով կազմվել է միջգերատեսչական հանձնաժողովի անդամներից կազմված հանձանաժողով: 9 5 0 1288
Քննարկվել է 07.03.2024 - 22.03.2024 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1920-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման ընդունման արդյունքում քաղաքաշինական ծրագրային նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական ծրագրային նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության իրականացման ընթացակարգին ներկայացվող հիմնական պահանջներն ու կարգավորում են փորձաքննություն իրականացնող ու քաղաքաշինական գործունեության այլ սուբյեկտների փոխհարաբերությունները, ինչպես նաև դրանց կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները, փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական հանձնաժողովների կողմից տրվող եզրակացության ձևը: 13 3 2 1787
Քննարկվել է 11.07.2023 - 26.07.2023 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի նոյեմբերի 21-ի N 1664-Ն որոշման մեջ լրացում և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման որոշման նախագիծ Որոշման նախագծով նախատեսվում է Միջգերատեսչական հանձնաժողովի կազմը համապատասխանեցնել «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի պահանջներին: 2 1 0 2408
Լրամշակման փուլում է Քննարկվել է 04.04.2023 - 19.04.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2015 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 10-Ի N 1044-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագիծն ընդունվելու դեպքում՝ կշտկվեն առկա տեխնիկական խնդիրները, ինչպես նաև կիրականացվի անհրաժեշտ փոփոխություն սոցիալական ապահովության տարածքային կենտրոնների գործունեության դադարեցմամբ պայմանավորված։ 3 3 0 2655
Քննարկվել է 19.04.2022 - 04.05.2022 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N1064-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ԵՎ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ (ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ) ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՄՇԱԿՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ ՀԱՄԱԿԱՐԳՈՂ ԵՎ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ՄԻՋԳԵՐԱՏԵՍՉԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ ՍՏԵՂԾԵԼՈՒ, ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ԵՎ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿՈՂՄԻՑ ՏՐՎՈՂ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՓԱԹԵԹՆԵՐ Որոշման ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող և քաղաքաշինական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով կստեղծվի միջգերատեսչական հանձնաժողով, հանձնաժողովի կազմը, գործունեության կարգը և կսահմանվեն հանձնաժողովի կողմից տրվող եզրակացության տեսակները և ձևերը: 7 0 0 3936
Քննարկվել է 25.11.2021 - 11.12.2021 «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 1064-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԾԱԳԻԾ Որոշման ընդունման արդյունքում Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող և քաղաքաշինական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով կստեղծվի փորձաքննական և միջգերատեսչական հանձնաժողով, կվերանայվի հանձնաժողովի կազմը և գործունեության կարգն ու կսահմանվեն հանձնաժողովի կողմից տրվող եզրակացության տեսակները և ձևաթղթերը: 2 1 1 4135