Լրամշակման փուլում է Քննարկվել է 10.09.2021 - 26.09.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 5-Ի N 262-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ընդունած ակտերը չեն համարվում միջազգային պայմանագիր, ուստի սահմանադրական ճանապարհով ներպետական օրենսդրության բաղկացուցիչ մաս դառնալու համար դրանք պետք է անցնեն որոշակի իմպլեմենտացման գործընթաց: Այդ գործընթացն արդեն սկսվել է և Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի մարտի 5-ի N 262-Ն որոշմամբ արդեն իսկ գործողության մեջ են դրվել ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի ԵՏՄ հանձնաժողովի նորմատիվ բնույթի մի շարք իրավական ակտեր։ Ներկայումս թարգմանվել են ոչ պարենային արտադրանքի տեխնիկական կանոնակարգման ոլորտի ԵՏՄ հանձնաժողովի նորմատիվ բնույթի մի շարք իրավական ակտեր, որոնք ևս անհրաժեշտ է գործողության մեջ Հայաստանի Հանրապետությունում, ինչով պայմանավորված է սույն փոփոխության անհրաժեշտությունը։ 0 1 0 4483