Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 26.10.2017 - 21.11.2017 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի մայիսի 4-ի N 526-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծն ուղղված է նշված որոշմամբ հաստատված կարգի գործնական կիրառման ժամանակ ի հայտ եկած՝ տարաբնույթ մեկնաբանման տեղիք տվող դրույթները հստակեցնելուն և գնման գործըթնացին մասնակցության պայմանները պարզեցնելուն: Արդյունքում հնարավորինս կբացառվեն մասնակիցների կողմից ոչ էական թերություններով հայտերի ներկայացումը, հետևաբար նաև՝ այդ հիմքով պատվիրատուների կողմից վերջիններիս հայտերի մերժումը: 1 0 0 9630