Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 26.09.2024 - 11.10.2024

ՀՀՇՆ «ՎՏԱՆԳԱՎՈՐ ԲՆԱԿԱՆ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՐԿՐԱՖԻԶԻԿԱ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆՈՐՄԵՐ Սույն շինարարական նորմերը սահմանում են քաղաքաշինական գործունեության փուլերում (տարածքների հատակագծման, ճարտարապետաշինարարական նախագծման, կապիտալ շինարարության օբյեկտների կառուցման, վերակառուցման, հիմնանորոգման, շենքերի և շինությունների շահագործման, ինչպես նաև ինժեներական պաշտպանության սխեմաների (նախագծերի) մշակման) ինժեներական հետազննության իրականացման ժամանակ վտանգավոր բնական ազդեցությունների գնահատման հիմնական դրույթները։
0 577

Քննարկվել է 06.09.2023 - 21.09.2023

«ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԾՐԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման ընդունման արդյունքում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննություն իրականացնելու նպատակով սահմանվում են Հայաստանի Հանրապետության տարածքում քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի և ճարտարապետաշինարարական նախագծերի քաղաքաշինական պետական համալիր փորձաքննության իրականացման ընթացակարգին ներկայացվող հիմնական պահանջներն ու կարգավորում են փորձաքննություն իրականացնող ու քաղաքաշինական գործունեության այլ սուբյեկտների փոխհարաբերությունները, ինչպես նաև դրանց կազմին ու բովանդակությանը ներկայացվող պահանջները, փորձաքննություն իրականացնող միջգերատեսչական հանձնաժողովների կողմից տրվող եզրակացությունների ձևերը:
0 2122

Քննարկվել է 27.07.2023 - 11.08.2023

«ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՈՎ ՄԱՐԴՈՒ ԿԵՆՍԱԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԻՋԱՎԱՅՐԻ ԾՐԱԳՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ ԻՐԱԶԵԿՄԱՆ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՎԱԾ ՔԱՂԱՔԱՇԻՆԱԿԱՆ ՀԱՅԵՑԱԿԱՐԳԵՐԻ, ԾՐԱԳՐԱՅԻՆ (ԿԱՄ ՏԱՐԱԾԱԿԱՆ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ) ԵՎ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ՆԱԽԱԳԾԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԻ ՔՆՆԱՐԿՄԱՆԸ ԵՎ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆԸ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 1998 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 28-Ի N 660 ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Որոշման նախագծի ընդունման արդյունքում կվերացվեն իրավական ակտերում առաջացած անհամապատասխանություններն ու գործառույթների կրկնությունները, կկանոնակարգվեն քաղաքաշինական գործունեության միջոցով մարդու կենսագործունեության միջավայրի ծրագրվող փոփոխությունների մասին իրազեկման, հրապարակման և հասարակայնության ներկայացուցիչների մասնակցության կարգն ու պետական կառավարման համակարգի և տեղական ինքնակառավարման մարմինների գործառույթների կազմը:
0 2140

Քննարկվել է 03.02.2023 - 18.02.2023

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ 2017 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-Ի N 128-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԻ ՆԱԽԱԳԻԾ Քաղաքաշինական ծրագրերի արդյունավետության, ծրագրից ակնկալվող արդյունքային ցուցանիշների՝  նոր կառուցվող և վերակառուցվող օբյեկտների շահագործման արդի և բավարար պահանջների (կահավորման, տեխնիկական սարքերով համալրման և այլն) ապահովում:
0 3023

Քննարկվել է 21.11.2022 - 06.12.2022

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 7-ի N 814-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Քաղաքաշինության ոլորտում գործող սուբյեկտների համար իրավահավասար պայմանների ստեղծում, բազմակի կիրառման օրինակելի նախագծերի մշակման և կիրարկան ընթացակարգերի կարգավորում:
0 2715