Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

18.05.2026 03.06.2026
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 2308-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Ներկայացված նախագծով առաջարկվում է Կառավարության 2308-Ն որոշման մեջ կատարել հետևյալ հիմնական փոփոխություններն ու լրացումները. ·  Վերնագրի և նախաբանի համապատասխանեցում օրենքին. Որոշման վերնագիրը և նախաբանը խմբագրվում են՝ ներառելով «վտանգավոր համարվող աշխատանքների» և «աշխատանքի վատթարագույն ձևերի» հաստատումը, իսկ նախաբանում որպես լիազորող նորմ ավելացվում է «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» օրենքի 11-րդ հոդվածի 2-րդ մասը: ·  Եզրույթների հստակեցում. Ամբողջ տեքստում և աղյուսակներում «մինչև 18 տարեկան անձանց» ձևակերպումը փոխարինվում է «երեխաների» եզրույթով՝ իրավական հասկացությունների միասնականությունն ապահովելու նպատակով: Աղյուսակի բաժինների վերնագրերում ավելացվում է «վտանգավոր համարվող (անմիջական վտանգ պարունակող)» ձևակերպումը: ·  Արգելված աշխատանքների ցանկի ընդլայնում նոր ռիսկերով. Գործող աղյուսակի համապատասխան բաժինները համալրվում են նոր կետերով, որոնք արտացոլում են երեխաների համար իրական վտանգ պարունակող աշխատանքները. o         Քիմիական գործոններ. Ավելացվել են թունաքիմիկատների (պեստիցիդներ), նավթի, գազի, վառելիքի, օրգանական լուծիչների և շմոլ գազի, ինչպես նաև ծանր մետաղների ու քիմիական թափոնների հետ կապված աշխատանքները: o         Ֆիզիկական, հոգեբանական և առցանց միջավայր. Ավելացվել են փլուզման վտանգ պարունակող (քանդման, խրամատների), թվային կամ առցանց միջավայրերում (որտեղ կա շահագործման կամ բարոյականությանը վնասելու ռիսկ), ինչպես նաև հոգեբանական ծայրահեղ լարվածություն պահանջող (հոսպիսներ, դիահերձարաններ, քրեակատարողական հիմնարկներ) և կենդանիների սպանդի ու սուր գործիքների կիրառմամբ աշխատանքները: o         Կենսաբանական գործոններ. Լրացվել են թունավոր միջատների ու վտանգավոր կենդանիների հարձակման վտանգ պարունակող, ինչպես նաև անբարենպաստ սանիտարահիգիենիկ միջավայրում (աղբի, վարակված թափոնների հավաքում) կատարվող աշխատանքները: o         Աերոզոլներ. Ավելացվել են ավտոտրանսպորտային արտանետումների, շմոլ գազի, կենսագազերի, ինչպես նաև աերոզոլային սոսինձների ու լաքերի կիրառմամբ (տնայնագործական պայմաններում) աշխատանքները: ·  Երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերի սահմանում. Որոշման հավելվածը լրացվում է նոր՝ 13-րդ կետով, որով սպառիչ կերպով սահմանվում են երեխայի աշխատանքի վատթարագույն ձևերը (ստրկություն, թրաֆիքինգ, հարկադիր աշխատանք, երեխայի պոռնկություն, մուրացիկություն, ապօրինի գործունեության և թմրամիջոցների շրջանառության մեջ ներգրավում): Նախագծի ընդունմամբ Կառավարության 2308-Ն որոշումը լիովին կհամապատասխանեցվի «Երեխայի իրավունքների և երեխայի պաշտպանության համակարգի մասին» ՀՀ նոր օրենքի 11-րդ հոդվածին: Արդյունքում կստեղծվի ժամանակակից ռիսկերն արտացոլող, առավել հստակ և համապարփակ իրավական գործիք, որը կսահմանի ոչ միայն ավանդական ծանր և վնասակար աշխատանքները, այլև իրավական ուժ կտա «վտանգավոր աշխատանքների» և «աշխատանքի վատթարագույն ձևերի» հասկացություններին՝ էապես բարձրացնելով երեխաների աշխատանքային շահագործման կանխարգելման և վերահսկողության արդյունավետությունը:
Մնաց {days} օր
0 85
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: