Նախագիծը ընդունվել է Քննարկվել է 23.03.2017 - 07.04.2017 «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծի ընդունման արդյունքում «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքը կամապատասխանեցվի ՀՀ Սահմանադրությանը, հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող օրենսդրությունը որոշակիորեն կդառնա ավելի դինամիկ և ճկուն, իսկ հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների գործունեությունը կլինի առավել ազատ և անկաշկանդ: Կշտկվեն և կլրացվեն «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում առկա անհստակությունները, իրավական բացերը և անորոշությունները, ինչի արդյունքում Օրենքը կդառնա առավել հասկանալի և ոչ երկիմաստ: Բացի այդ, նախագծի ընդունման արդյունքում ավելի հստակ կլինեն հեռուստաընկերությունների և ռադիոընկերությունների պարտականությունները և դրանց կատարման ժամկետները: Նախագծի ընդունման արդյունքում կհստակեցվի նաև հեռուստատեսության և ռադիոյի ոլորտը կարգավորող մարմինների ընթացիկ գործունեությունը: Արդյունքում, նախագիծն առավել ամբողջական կապահովի գաղափարախոսական բազմակարծության՝ ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված սկզբունքի գործնական իրացումը, ինչպես նաև՝ լրատվության միջոցների, ռադիոյի և հեռուստատեսության ազատության և անկախության սահմանադրական պահանջը: 0 0 0 10194